Գաստրոզբոսաշրջությունն ոլորտի արագ զարգացող տեսակներից է և լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Հայաստանում գաստրոզբոսաշրջությունն ունի իր զարգացման մեծ նախադրյալներն ու ներուժը, քանի որ հայկական խոհանոցը բազմազան է և զբոսաշրջիների համար բավական գրավիչ:
Հավատարիմ մնալով ազգային խոհանոցը, հայկական խոհարարական մշակույթն ու հյուրընկալությունն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու իր առաքելությանը՝ «Երեմյան Փրոջեքթս»-ը զբոսաշրջային սեզոնին ընդառաջ մեկնարկում է գաստրոզբոսաշրջության զարգացմանն ուղղված նոր նախագիծ: Այսուհետ Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու բոլոր նրանք, ովքեր հետարքրքրված են հայկական խոհանոցային մշակույթով «Պանդոկ Երևան. գետափին»-ում կարող են մասնակցել գաստրոտուրերի, որոնց ընթացքում կծանոթանան մեր ազգային խոհանոցին, ուտեստների պատրաստման առանձնահատկություններին, ձեռք կբերեն հետաքրքիր և անմոռանալի գաստրոնոմիկ փորձառություն:

Խոսելով գաստրոտուր նախագծի մասին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանն ասաց.
«Գաստրոտուր իրականացնելու գաղափարը դեռ նախորդ տարվանից՝ «Պանդոկ Երևան. գետափին»-ի բացման օրվանից մեր թիմի ծրագրերում էր: Գտնվելով քաղաքային թոհուբոհից հեռու, միաժամանակ քաղաքին սրտում՝ Հրազդան գետի ափին, այն շատ կարճ ժամանակահատվածում դարձավ, թե՜ Երևանցիների, թե՜ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Ռեստորանն ունի նաև բաց խոհանոցի` մանղալի և թոնրի հատվածներ, որոնք հնարավորություն են տալիս հյուրերին հետևել հայական ավանդական լավաշի և տարբեր ուտեստների պատարստման գործընթացին: Այս ամենը տեսնելով՝ զբոսաշրջիներն երբեք անտարբեր չեն անցնում. ապակուց այն կողմ հետևում, նկարում են և հաճախ հարցնում կամ դիմում խնդրանքով, արդյոք իրենք էլ կարող են մասնակցել այդ գործընթացին: Միտքն ունենալով և մեծ հետաքրքրվածություն տեսնելով՝ գաստրոտուրերն այս տարի տուրիստական սեզոնին ընդառաջ կյանքի կոչեցինք: Այս ձևաչափով գաստրոտուրը զբոսաշրջիկներին հայկական խոհանոցը ներկայացնելու և ճանաչելի դարձնելու հետաքրքիր այլընտրանք է»:

Անահիտ Գևորգյանը հավելեց, որ գաստրոտուրի փաթեթներն ու հայակական ուտեսներով հատուկ ճաշացանկը շուտով կներկայցվեն քաղաքի հյուրերին, տուրիստական ընկերություններին և բոլոր նրանց ովքեր հետաքրքված են գաստրո- ճանաչողական ժամանցով:
Մայիսի 10-ին կազմակերպվեց առաջին գաստրոտուրը հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների և բլոգերների համար: Մեդիայի ներկայացուցիչները, «Պանդոկ Երևան. գետափին» ռեստորանում մասնակցելով արկածային գաստրոտուրի, առաջինն իրենց փորձով գնահատեցին Հայաստանի զբոսաշրջիկներին առաջարկվող հայկական խոհանոցի ուղեցույցը:

Գաստրոտուրի մասնակիցները հացթուխերի ուղեկցությամբ թոնրում թխեցին հայկական ավանդական լավաշ, ռեստորանի բաց խոհանոցի մանղալի հատվածում շեֆ-խոհարար Նորայր Մխեյանի հետ միասին պատարստեցին դոլմա, բանջարեղենի ու մսի խորոված շամփուրի վրա: Շեֆ խոհարարը մասնակիցներին ներկայցրեց մեզ բոլորիս քաջածանոթ և սիրելի հայկական ավանդական ուտեստների պատրաստման փոքրիկ գաղտնիքներ:
Գաստրոտուրի ավարտին մասնակիցները բացօթյա տաղավարում, Հրազդան գետի ափին համտեսեցին իրենց իսկ պատրաստած ուտեստները:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով: Այն միավորում է «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորանները, «Երեւանի շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Պանդոկ Երեւան.գետափին» ռեստորանը, Smoking Chef Grill & Wine ռեստորանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01