Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն այս տարի կմեկնարկի մայիսի 11-ին: Կոմպոզիտորների միությունից տեղեկանում ենք, որ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հանձնաժողովն այս տարի ստացել է մասնակցության մեկ տասնյակից ավելի հայտ, որից ընտրվել է 10 մասնակից: Այս տարի մրցույթն ընդլայնել է իր աշխարհագրությունը. բացի Հայաստանի Հանրապետությունից, ստուգատեսին մասնակցում են նաև հայազգի պատանի ստեղծագործողներ Ֆրանսիայից, Լիբանանից և Ռուսաստանի Դաշնությունից: 6-րդ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մի շարք անվանի կոմպոզիտորներ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը և Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Լևոն Չաուշյանը և Էդուարդ Հայրապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը և մրցույթի գեղարեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: Մրցույթի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով և մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները՝ անվանական հուշանվերներով, պատվոգրերով, ինչպես նաև նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում: Երկու խմբերի հաղթող մասնակիցները կպարգևատրվեն նաև Երևանի քաղաքապետի պատվոգրով, իսկ Միրզոյան ֆոնդի կողմից՝ նաև դրամական պարգևներով: Ի դեպ, բոլոր մասնակիցների համար պետական կոնսերվատորիայում կանցկացվեն վարպետության դասեր ԵՊԿ դասախոսական կազմի կողմից: Նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Կոմիտասի անան պետական կոնսերվատորիայի և Էդվարդ Միրզոյան հիմնադրամի գործընկերությամբ: Մրցութային փուլը կկայանա մայիսի 11-ին Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում, մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին, իսկ մայիսի 13-ին կկայանա արդեն մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը: Միջոցառումների մուտքն ազատ է:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44