Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությունները քննարկել են բնապահպանական հարցերի շուրջ հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։ Բնապահպանության նախարարը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին շրջանում ավելի հաճախակիացել են շրջակա միջավայրի խնդիրներով երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումները, ինչը լիովին համահունչ է հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերություններին։ Նախարար Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի նախաձեռնած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման ուղղությամբ Ֆրանսիական կողմի հետ ունեցած քննարկումների ընթացքին։ Նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն էլ տեղեկացրել է Ֆրանսիա կատարած իր վերջին աշխատանքային այցի ընթացքում այդ նախաձեռնության շուրջ բարեկամ պետության պատասխանատուների հետ հանդիպումների արդյունքները։ Ներկայացվել են Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների և բնապահպանական պետական կառույցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները, որոնց ընթացքում վերջիններիս ներկայացվել է կլիմայական ֆինանսավորման մեխանիզմի ներդրման՝ Հայաստանի առաջարկը։ Դեսպան Ժոնաթան Լաքոտը ողջունել է նախաձեռնությունը և սերտորեն համագործակցելու պատրաստակամություն հայտնել։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են պաշտոնական հաղորդակցությունների և հանդիպումների միջոցով արագացնել կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման գործընթացը և սերտացնել ոլորտի մյուս հարցերի ուղղությամբ փոխգործակցությունը:
09:47
09:45
09:36
09:28
09:15
09:02
23:26
20:51
20:33
20:16
20:03
16:56
16:44
16:23
16:04
15:47
15:23
14:57
14:29
14:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17