«Ազգային միավորում» կուսակցության նախագահ Մարին Լը Պենի կարծիքով՝ Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունները Ֆրանսիայի համար վերածվել են նախագահ Էմանուել Մակրոնին վստահություն հայտնելու հանրաքվեի, հայտնում է Le Parisien-ը: Քաղաքական գործիչը համոզված է, որ այդ դեպքում Մակրոնը պետք է հետեւի գեներալ Դը Գոլի օրինակին եւ իր պաշտոնից հեռանա, եթե հանրաքվեում պարտվի: «Եվրախորհրդարանի ընտրությունները դառնում են Մակրոնին կողմ, թե դեմ հանրաքվեի: Ես դրան համաձայն եմ, բայց այսօրվա պայմաններում նա պետք է վարվի ճիշտ նույն կերպ, ինչպես գեներալ Դը Գոլը. եթե նա ընտրություններում պարտվի, ապա պետք է հեռանա»,- LCI-ի եթերում ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչը: Նա ընդգծել է, որ հանրապետության նախագահն այսօր կատարում է կուսակցության ղեկավարի եւ ընտրարշավի ղեկավարի դերը: Լը Պենի խոսքով՝ Մակրոնը «իրեն կրկին պահում է որպես որոշակի շարժման նախագահ՝ մի կողմ թողնելով միլիոնավոր ֆրանսիացիներին, որոնց այլեւս չի դիմում, որոնց հաշվի չի առնում, եւ որոնց դեմ նույնիսկ, ինչն ամենավատթարն է, պայքարում է»: Լը Պենը Մակրոնին նաեւ մեղադրել է այն բանում, որ առաջին նախագահն է դարձել, որը Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին իր իմիջն օգտագործում է կուսակցության ծրագրերն առաջ մղելու համար: Պարբերականը հայտնում է, որ այսօրվա դրությամբ հարցումները ցույց են տալիս քվեարկության նախաշեմին Մակրոնի եւ Լը Պենի կուսակցությունների միջեւ նվազագույն տարբերություն: Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Ռումինիայում տեղի ունեցած Եվրամիության գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հայտարարել էր, որ «բոլոր ջանքերը կգործադրի», որպեսզի Լը Պենի կուսակցությունը մայիսի 26-ին անցկացվող Եվրախորհրդարանի ընտրություններում պարտվի:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55