«Հայաստանի Գեղարքունքը մարզը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը։ Հաշվի առնելով աշխարհում քաղցրահամ ջրի խնդիրները և օրեցօր մեծացող դերը, Գեղարքունիքի մարզը դառնալու է ոչ միայն տարածաշրջանի, այլ աշխարհի կարևոր շրջաններից մեկը»,-Գավառում ընթացող «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նշենք, որ համաժողովին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, դիվանագետներ, գործարարներ։ Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որից 72 գործարարն արտերկրից են՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, Իտալիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, Ղազախստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Գ. Սանոսյանի խոսքով, հաշվի առնելով, որ մարզի սրտում գտնվում է Սևանա լիճը, այստեղ տնտեսության ոչ բոլոր ճյուղերը պետք է զարգացնել, առաջնահերթություն են տվել գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը, այլընտարքնային էներգետիկայի զարգացմանը։ Մարզպետն ասաց, որ գյուղատնտեսության համար անչափ նպաստավոր է մարզի 345 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը։ «Մենք կարող ենք զարգացնել հատկապես էլոկոգիապես մաքուր գյուղմթերքը։ Մեր մարզը բոլոր նախադրյալներն ունի վերածվելու էկո մարզի, որպեսզի և մաքուր սնունդ արտադրենք և մեր Սևանա լճի բնապահպանական խնդիրները հաշվի առնենք»,- նշեց նա։ Գ. Սանոսյանն ասաց, որ տուրիզմի առումով Սևանի հնարավորությունները հսկայական են, սակայն մարզում կա տաս հազարից ավելի պատմաճարտարապետական և բնական հուշարձաններ։ Վերականգնվող էներգետիկայի առումով Հայաստանի տաս մարզերի մեջ, նրա խոսքով, ամենամեծ արևային պոտենցիալ ունեցող մարզը Գեղարքունիքն է։ Նա համոզված է, որ տարիներ անց Գեղարքունիքը ծածակված է լինելու արևային վահանակներով և քամու հողմակայաններով։ Գ. Սանոսայանն ասաց, որ իրենց մարզում տնտեսության այլ ոլորտները զարգացնելու հնարավորություն նույնպես կա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01