ARM | RUS |

Մերձավոր Արևելք. հայկական գործոնը դարձյալ շահարկվում է

11.05.19 | 13:31

Ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում հայկական գործոնի շահարկումների հերթական փուլին։ Պետք է նշել, որ այդ միտումը դրսևորվեց քաղաքական ու տեղեկատվական-քարոզչական դաշտում։ Այսպես` օրերս տեղեկություն տարածվեց, թե Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում հայկական զորախումբ է ստեղծվել: Հայտնի է, որ Սիրիայի ժողովրդական ուժերը, որոնք գտնվում են քրդերի գլխավորության ներքո, վայելում են Վաշինգտոնի աջակցությունը։ Հայտնի է, որ այդ ուժերի կազմը բազմազգ է, քրդերից բացի, այնտեղ կռվում են արաբներ, ասորիներ և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Հարցի առնչությամբ տեղեկատվություն էր «արտանետվում», որ հայկական զորախումբը ձևավորվել է այն ուժերի կազմում, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու այդ երկրի կառավարական ուժերի դեմ, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Ինչպեսև սպասվում էր, ապատեղեկատվության այդ միջադեպը շատ արագ արձագանք գտավ թուրքական ու ադրբեջանական մեդիա ու փորձագիտական դաշտում։ Այդ նյութերի կոնտենտից կարելի է ասել, որ դրանով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում էր Սիրիայում թիրախավորել հայկական գործոնը ոչ միայն ծայրահեղական իսլամական խմբավորումների, այլև արդեն Սիրիայի իշխանությունների կողմից։ Այս գործելաոճն ունի հեռահար նպատակներ՝ ռիսկի տակ դնել տեղի հայկական համայնքի անվտանգությունն առհասարակ։ Ի դեպ, Սիրիայում թուրք-ադրբեջանական տանդեմը քարոզչական-տեղեկատվական և այլ ուղղություններով ակտիվ հակահայկական աշխատանքներ է իրականացրել սիրիական ճգնաժամի ամբողջ ընթացքում, սակայն, ըստ էության, լուրջ հաջողություններ չեն արձանագրել։

Ինչևէ, նշենք, որ իրականում, Սիրիայի ժողովրդավարական ուժերը գլխավորապես պայքար են մղում Սիրիայի իսլամական ծայրահեղական խմբավորումների, առաջին հերթին` «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։ Իհարկե, քրդական այդ ուժերը քաղաքական բնույթի անհամաձայնություններ ունեն Սիրիայի իշխանությունների հետ, սակայն, խոշոր հաշվով, կողմերն ունեն կոնսենսուս երկրում հակաահաբեկչական գործողություններում համատեղ ճամբարում պայքարելու հարցում։

Տեղեկատվության համաձայն՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում ձևավորված հայկական զորախումբն իր պայքարը տանելու է առաջին հերթին Սիրիայում թուրքական ռազմական ներկայության և, առհասարակ, թուրքական գործոնի ազդեցության զսպման ուղղությամբ։ Հայկական զորախմբի ղեկավարներից մեկը՝ Մասիս Մութանյանը, հարցազրույցում մասնավորապես նշել է. «Մենք կշարունակենք մեր նահատակների ճամփան»։

Հատկանշական է նաև այն, որ թուրքական, ադրբեջանական մեդիա-փորձագիտական դիսկուրսում արհեստականորեն ուռճացվում էր նոր ձևավորված հայկական զորախմբի նշանակությունը, ինչպես և թվաքանակը։ Իրականում, զորախմբի կազմը մեծ չէ, այն կազմված է ընդամենը շուրջ 5 տասնյակ զինվորից:

Պետք է նշել, որ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում հայկական զորախմբի ձևավորման վերաբերյալ տեղեկատվությունը, ամենայն հավանականությամբ ու գլխավորապես՝ ոչ միտումնավոր նպատակներով, սխալ մեկնաբանվեց նաև հայկական մեդիա տիրույթում։ Այն հիմնականում լուսաբանվեց այն տեսանկյունից, թե հայկական զորախումբը ձևավորվել է հակակառավարական ճամբարում։ Ասել է թե` թեև ոչ միտումնավոր, սակայն հերթական ջրաբաժինը լցվեց թուրք-ադրբեջանական ջրաղացին։ Ավելին` թուրք-ադրբեջանական քարոզչության այս տրամաբանությունը կարող էր նաև տարածվել Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի գործունեության ուղղությամբ։

Հայկական փորձագիտական դաշտում տեսակետեր հնչեցին այն մասին, թե հայկական զորախմբի ձևավորման հարցի ուռճացման, ապատեղեկատվության տարածման հետևում կանգնած են գլխավորապես քրդական ուժերը։ Մեր գնահատմամբ` դա այնքան էլ իրատեսական չէ։

Ինչևէ, շարունակելով թեման, նշենք, որ օրերս լուրեր տարածվեցին, որ Սիրիայում քրդերի դեմ թուրքական զինված ուժերի հերթական գործողությունների ժամանակ բախումներ են տեղի ունեցել վերջիններիս ու տեղի հայերի միջև։ Կարծում ենք, որ սա նույնպես թուրքական կողմի հերթական ապատեղեկատվությունն էր, որի նպատակն էր ներքաշել ու թիրախավորել հայկական գործոնը սիրիական ռազմական գործողություններում։ Իհարկե, Սիրիայի հայությունն այս կամ այն կերպ ներգրավված է երկրի ծայրահեղական իսլամական խմբավորումների դեմ պայքարում՝ տարբեր ուժերի շարքերում։ Առավել ևս` հայությունը չի կարող անտարբեր լինել, երբ թուրքական զինուժը թիրախավորում է հայերով բնակեցված թաղամասերն ու բնակավայրերը։ Սակայն խնդիրն այն է, որ փորձ է կատարվում հայկական գործոնն ուռճացնել, դարձնել տարածաշրջանում քաղաքական շահարկումների առարկա։

Հայկական գործոնը շահարկվում էր նաև մեկ այլ ուղղությամբ. մամուլում անդրադարձներ եղան այն մասին, որ այս տարվա ապրիլի սկզբին Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարան, Հայոց ցեղասպանության մատուռում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության նահատակների հիշատակին: Արձանագրենք, որ Սաուդյան Արաբիայի նման նախաձեռնությունը խորհրդանշական է` մի երկրի, որն այդպես էլ չի ճանաչել ՀՀ անկախությունը։ Սակայն, ըստ էության, դատապարտելի է, երբ հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման հարցը դառնում է միջազգային հարաբերությունների քաղաքական գործիք։ Խնդիրն այն է, որ Սաուդյան Արաբիայի նախաձեռնությունը տեղավորվում է միմիայն այդ երկրի ու Թուրքիայի միջև քաղաքական հակասությունների տրամաբանության ներքո և թերևս ոչ ավելին։

Կրկին ապրիլի վերջին մամուլում լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆն ապրիլի 26-ին հանդիպել է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան` արքայադուստր Ռիմա բինթ Բանդար ալ Սաուդի հետ, և հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադամ Շիֆի՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը: Նշվում էր, որ Սաուդյան Արաբիայի դեսպանը համաձայնել է աջակցել Կոնգրեսում այդ բանաձևին: Իրականում, այս տեղեկությունն արժանահավատ կարող էր թվալ, եթե հաշվի առնենք Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանի այցը, ինչի մասին խոսվեց վերևում։

Ի դեպ, այս հանդիպման ու արված հայտարարության վերաբերյալ տեղեկատվությունը վերցվել էր Ադամ Շիֆի պաշտոնական կայքից, սակայն պարզվեց, որ տեղեկատվությունը կոնգրեսականի անունով ստեղծված ֆեյք կայքէջից է։ Այստեղ կարևոր հարցերից մեկն այն է, թե, ի վերջո, ով և ինչ նպատակներով է ստեղծել այդ ֆեյք էջը։

Մեր գնահատմամբ` սա ապատեղեկատվության տարածման պարզ եղանակներից մեկն էր, երբ լուրը տարածվում, հետո` հերքվում է` թողնելով քարոզչական բավական արդյունավետ էֆեկտ։

Ի դեպ, շատ հաճախ հայկական մեդիա տիրույթում ԱՄՆ հայկական լոբբիստական գործունեությամբ զբաղվող կոնգրեսական խմբերը ներկայացվում են այն պրիզմայի ներքո, թե դրանք զուտ հայամետ գործունեություն են ծավալում։ Իհարկե, անհերքելի է ամերիկյան կոնգրեսական լոբբիստական խմբերի դերն ու նշանակությունը Հայաստանի ու հայության տարբեր հիմնախնդիրների կարգավորման և մեր շահերի լոբբինգ անելու հարցերում։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, այդուհանդերձ, այդ լոբբիստական խմբերը տեղավորվում են ԱՄՆ օրենսդիր քաղաքականության տրամաբանությունում և խոշոր հաշվով կարևորագույն գործիք են Վաշինգտոնի շահերն առաջ մղելու հարցում։

Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հարցը քանիցս շահարկվել է մեկ այլ տարածաշրջանային երկրի՝ Իսրայելի կողմից։ Ցեղասպանության ճանաչման հարցը մեկ անգամ չէ, որ հայտնվել է այդ պետության օրենսդիր մարմնում, սակայն այդպես էլ դրական որևէ քայլ չի իրականացվել այդ ուղղությամբ։ Բնավ, այդ հարցում ակնկալիքներ չկան, քանի որ հարցը շահարկվում է Իսրայել-Թուրքիա լարված հարաբերությունների համատեքստում՝ որպես լծակ Անկարայի դեմ։ Կարծում ենք, որ Իսրայելը կճանաչի հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը թերևս այն դեպքում, երբ ունենանք հայ-իսրայելական քաղաքական հստակ օրակարգ։

Կարեն Վերանյան


Միրզոյանն ու Նիդերլանդների նոր արտգործնախարարը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցն են քննարկել

Միրզոյանն ու Նիդերլանդների նոր արտգործնախարարը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցն են...

21:53

Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի

Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն...

21:38

Հանցագործները կարող են արգելափակել ձեր բջջային հեռախոսը. ՆԳՆ-ն զգուշացնում է

Հանցագործները կարող են արգելափակել ձեր բջջային հեռախոսը. ՆԳՆ-ն զգուշացնում...

20:33

Ջրային կոմիտեն և ԿԳՄՍՆ-ն խորացնում են համագործակցությունը

Ջրային կոմիտեն և ԿԳՄՍՆ-ն խորացնում են...

16:26

Պահանջված բուժծառայությունը հասանելի կդառնա Սյունիքի քաղաքացիներին

Պահանջված բուժծառայությունը հասանելի կդառնա Սյունիքի...

16:09

Իրանում կախաղան են բարձրացրել հունվարյան զանգվածային անկարգությունների երկու կազմակերպիչներին․ Tasnim

Իրանում կախաղան են բարձրացրել հունվարյան զանգվածային անկարգությունների երկու կազմակերպիչներին․...

14:35

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը կարող է վերաճել երրորդ համաշխարհայինի․ Սաքս

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը կարող է վերաճել երրորդ համաշխարհայինի․...

14:15

Տաթևում քարաթափումներն անանցանելի կամ դժվարանցանելի էին դարձրել երթևեկը. Բոլոր խցանումները բացվել են

Տաթևում քարաթափումներն անանցանելի կամ դժվարանցանելի էին դարձրել երթևեկը. Բոլոր խցանումները բացվել...

13:55

Բրիտանացի հետախույզը գաղտնի կերպով աշխատել է Մոսվկայում․ ՌԴ ԱԴԾ

Բրիտանացի հետախույզը գաղտնի կերպով աշխատել է Մոսվկայում․ ՌԴ...

13:39

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 232 դեպք. Գրանցվել է 32 ավտովթար, վիրավորվել է 48 մարդ

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 232 դեպք. Գրանցվել է 32 ավտովթար, վիրավորվել է 48...

13:22

ԱԺՄ-ն ընտրություններին չի մասնակցի

ԱԺՄ-ն ընտրություններին չի մասնակցի

13:04

Ամիսների աշխատանքից հետո կայացել է «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը. Տեսանյութ

Ամիսների աշխատանքից հետո կայացել է «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը....

12:59

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն առցանց

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն...

12:44

Գևորգ Պապոյանը հայկական ծագման ապրանքների արտահանման ուռճացված տվյալներ է հրապարակել. «Հետք»

Գևորգ Պապոյանը հայկական ծագման ապրանքների արտահանման ուռճացված տվյալներ է հրապարակել....

12:18

Չեմ ճանաչում այն կնոջը, ով մոտեցել է Փաշինյանին և ներկայացել որպես իմ հորաքույր. Գևորգ Սուջյան

Չեմ ճանաչում այն կնոջը, ով մոտեցել է Փաշինյանին և ներկայացել որպես իմ հորաքույր. Գևորգ...

11:55

Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը. Վահե Հովհաննիսյան

Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը. Վահե Հովհաննիսյան

11:22

Հայաստանը բազում զոհերի ու զոհողությունների գնով հասել է ոչ թե պատերազմի հետաձգման, այլ՝ խաղաղության. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանը բազում զոհերի ու զոհողությունների գնով հասել է ոչ թե պատերազմի հետաձգման, այլ՝...

10:56

Երևանում ավտոբուսն ընկել է հողով ծածկված փոսը

Երևանում ավտոբուսն ընկել է հողով ծածկված փոսը

10:42

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Հայորդյաց տների սաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Հայորդյաց տների...

10:28

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն․ Հասցեներ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն․...

09:49

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44