«Հայաստանում առկա են արդյունաբերական նպատակներով օգտագործվող այլընտրանքային էներգետիկայի երեք աղբյուր՝ ջրային, արևային, հողմային։ Փոքր հիդրոէլեկտրոկայանները Հայաստանում շատ զարգացած են, գրեթե սպառված, իսկ արևային էներգիայի պոտենցիալը դեռևս մնում է լրիվ չօգտագործված»,- «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
Նա նշեց, որ Հայաստանը միջինից բարձր արևային պոտենցիալ ունեցող երկիր է, մոտավորապես 1500-1800 ժամ արևային օրեր են լինում, Գեղարքունիքի մարզը դրանցից ամենամեծ պոտենցիալ ունեցողն է։
Փոխնախարարն ասաց, որ դրա մասին է վկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին զեկույցը, որի համաձայն 13 լիցենզավորված արևային կայաններից 8-ը Գեղարքունիքի մարզում են, 2-ն արդեն կառուցված են, դրա մասին է վկայում նաև առաջին արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցումը, որը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզում։
«Անցած տարի տեղի ունեցած մրցույթի արդյունքում կա արդեն հաղթող կազմակերպություն և կառավարության հետ կնքված կառավարության աջակցության ծրագիրը, որի համաձայն 2019-20 թվականների ընթացքում կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ արևային կայան, որը կլինի տարածաշրջանում՝ Կովկասում, ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով։ Ամենացածր գինը ստացվել է ի շնորհիվ Գեղարքունիքի մարզի արևային մեծ պոտենցիալի, և այդ պոտենցիալը դեռևս սպառված չէ»,- ասաց Հ. Վարդանյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01