Երեւանում, 87 տարեկանում մահացել է խորհրդային պետական եւ քաղաքական գործիչ Վլադիմիր Ղալումյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 12-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ մայիսի 13-ին, Տավուշի մարզի Սևքար գյուղի գերեզմանատանը:
Վլադիմիր Բագրատի Ղալումյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 16-ին, Տավուծի մարզի Սևքար համայնքում: 1955 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ Աշխատել է Իջևանի շրջանի ՄՏ կայանում, Սևքարի կոլտնտեսությունում, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր հացամթերումների վարչությունում որպես գյուղատնտես։
1961-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ մթերումների մինիստրության բուսաբուծական մթերքների գնումների վերահսկողության տեսչության, 1962-1964 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսական մթերքների արտադրության ու մթերումների մինիստրության վարչության պետ։
1964 թվականին ընտրվել է Իջևանի շրջանի կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների արտադրական վարչության կուսակցական կոմիտեի քարտուղար, 1965-1970 թվականներին՝ ՀԿԿ Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1970-1972 թվականներին եղել է ՀԿԿ Կենտրոնական Կոմիտեի գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1972-1986 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար։
ՀԿԿ Կոմունիստական Կուսակցության անդամության թեկնածու է 1966 թվականից, ՀԿԿ ԿԿ-ի անդամ՝ 1971 թվականից, Կոմունիստական Կուսակցության բյուրոյի անդամ՝ 1972 թվականից։ ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ՝ 1966 թվականից։ Եղել է ՀԽՍՀ 5-րդ և 10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1986-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, 1988-1992 թվականներին՝ «Հայանտառ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01