ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աղբի խնդիրը լուծելու համար առաջարկում է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնել ու փոխել քաղաքացիների մտածողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։
«Աղբի խնդիրը լուծելու համար մենք պետք է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնենք։ Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուրջ աշխատեն, բայց դրա համար կա շատ ավելի լուրջ նախապայման՝ ՀՀ-ում պետք է ծխող և ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի, ջուրը խմող, շիշը նետող քաղաքացի չլինի, պաղպաղակն ուտող, թուղթը նետող քաղաքացի չլինի»,- ասաց Փաշինյանը։
Ապա ամփոփելով նա հաջողված և արդյունավետ համարեց համաժողովն ու դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումները։
«Կարծում եմ՝ մեր այսօրվա քննարկումը ստացվեց։ Մեր այս մարզային համաժողովները գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ Շատ կարևոր է այս քննարկումը, որովհետև սա մտագրոհի ազդեցություն ունի, և մենք տեսանք, թե ինչ պոտենցիալ ու հետաքրքիր ծրագրեր կան այստեղ։ Իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ լավ ու կենսունակ գաղափարները Հայաստանում օգտագործվեն, և դրանց հեղինակներին հաջողություն բերելու իրական հնարավորություն ունենան։ Ամեն անգամվա հետ համոզվում ենք, որ այս մարզային համաժողովների գաղափարն արդարացվում է։ Այսպիսի կենդանի շփումները շատ կարևոր են, և հույս ունեմ, որ այս համաժողովի արդյունքում պոտենցիալ ներդրողները ավելի կոգևորվեն»,- ասաց Փաշինյանը։
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01