ARM | RUS |

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսներ են ձեռնադրվել

12.05.19 | 19:45

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մայիսի 12-ին տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի են արժանացել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը:Արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ուխտավորներ Գերմանիայի Հայոց թեմից, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունից, ինչպես նաև Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, հիշյալ երկրների միջեկեղեցական կառույցների պատվիրակներ: Նախորդ օրը կեսօրին Միածնաէջ Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվել է ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրել են իրենց երդմնագրերը: Նույն օրը երեկոյան Բաց խորանի առջև կատարվել է ընծայման կարգը` ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը: Արարողությանը վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև վկայել են Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Ավստրիայից` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ: Մայիսի 12-ին Սուրբ Պատարագը սկսվել է Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքն առաջնորդվել են դեպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ սկսվել է Սրբազան Խորհուրդը: Առընթերականերն էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, խարտավիլակն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Մայր Տաճարի երգչախումբը ղեկավարել է խմբավար Խորեն Մեխանեջյանը: Պատարագի սրբազան արարողության ընթացքում Հայոց Հովվապետը շարունակել է ընծայացուների համար իր աղոթքներն ուղղել առ Աստված` հայցով` «անխոտոր և անսայթաք ընթանալ ի վարդապետութեան հաւատոյ և պատուիրանաց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ»: «Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվել են աշխարհից: Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հանդիսավոր թափորով Ս. Խորան է բարձրացրել Սրբալույս Մյուռոնը, որով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Սերովբե, Դանիել և Տիրան վարդապետներին, օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները: Արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվել են նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազան ու մատանի: Հիշարժան այս օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա հավատավոր ժողովրդին ներկայացրել է նորաօծ եպիսկոպոսներին, ապա վերջիններին ուղղել իր հայրապետական պատգամը: ««Հոգի Տեառն ի վերայ իմ, վասն որոյ եւ էօծ իսկ զիս, աւետարանել աղքատաց առաքեաց զիս, բժշկել զբեկեալս սրտիւք, քարոզել գերեաց զթողութիւն եւ կուրաց տեսանել» (Եսայի ԿԱ 1-2) Սիրելի՛ հավատավոր զավակներ Մեր, Այսօր վերստին Հոգեգալուստ է մեր Եկեղեցում Սուրբ Հոգու արփիափայլ շնորհների հեղումով։ Մեծ ուրախություն ենք ապրում ամենքս եպիսկոպոսական ձեռնադրության և օծման սրբազան արարողության առիթով։ Եսայու մարգարեության խոսքի հիշատակումով Փրկիչը սահմանում է եկեղեցականի ծառայության մարգարեական ու առաքելական կոչումները. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին տեսողություն...» (Ղուկ. Դ 18-19)։ Արդարև, առաքելական կոչման շարունակողն է եպիսկոպոսը, ձեռնադրության խորհրդով տերունապատվեր սպասավորության շնորհը փոխանցողը, Սուրբ Հոգով կարգված հոգևոր տեսուչը հավատացելոց, նախանձախնդիր պահապանը ուղղափառ վարդապետության և սրբազան ավանդության, մշտարթուն ծառայողը` ի խնդիր Եկեղեցու պայծառության, ժողովրդի անաղարտ հավատքի զորացման։ Հոգևոր սպասավորության բարձր պատասխանատվություն ստանձնելով՝ եպիսկոպոսը հետևողն ու օրինակողն է մեր Փրկչի, ով Իր երկրավոր առաքելության ժամանակ ապրեց մարդկանց կենաց խոսքը ավետարանելու, հոգևոր քաղցը հագեցնելու, մեղքի գերության տակ գտնվողներին սփոփելու և ազատագրելու, կյանքի գայթակղություններից կուրացածներին նոր, հոգևոր տեսողություն պարգևելու մարդասեր ծառայությամբ։ Սուրբ Պողոս առաքյալի պատգամը հաստատումն է եպիսկոպոսի նկարագրի և գործունեության. «Եպիսկոպոսը պետք է անբասիր լինի, որպես Աստծու տնտես. ոչ հանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռվարար, ոչ շահասեր, այլ՝ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, ամուր կապված վարդապետության հավատի խոսքին, որպեսզի կարողանա հորդորել ողջամիտ վարդապետությամբ» (Տիտ. Ա 7-9): Հիրավի, եպիսկոպոսի առաջնորդության ներքո են արդյունավորվում հովվական բարեխնամ առաքելությունը, Սուրբ Գրքի կենարար խոսքի մատռվակումը հավատացյալներին, վարչական գործառույթները եկեղեցական կյանքի: Արդարև, Տիրոջը հետևելու և նրա առաքելության լուծն առնելու հանձնառությունը շնորհ է՝ գործելու և արարելու հանուն հավատավոր ժողովրդի փրկության և հոգևոր մխիթարության: Մեր պատմությունը հարուստ է սրբակյաց ու անձնդիր վարքով հռչակված եպիսկոպոսների մասին վկայություններով, ովքեր բարի օրինակներ են թողել իրենց առաքելական քաջեռանդ ծառայության։ Նրանց կորովի առաջնորդությամբ է քրիստոսասեր մեր ժողովուրդը վկայել Փրկչին հետևելու իր անդրդվելի նվիրումի մասին, ստեղծել մշակույթ, գիր ու դպրություն, կերտել վանք ու եկեղեցի, անաղարտ պահել քրիստոնեական ինքնությունն ու արժեհամակարգը, դիմագրավել ժամանակների մարտահրավերներին։ Եվ այսօր էլ նույնն է սպասումը եպիսկոպոսներից՝ անհոգնաբեկ ջանքեր գործադրել, որպեսզի հայորդիք առավել հաղորդակից լինեն եկեղեցական մեր սրբություններին, սրբազան ավանդույթներին, վերարժևորեն մեր անգին հոգևոր ժառանգությունը, մոլորեցնող ուսմունքների ազդեցությամբ չշեղվեն ճշմարտությունից, անսայթաք ընթանան Քրիստոսի պատվիրանների համաձայն, պահպանեն լուսավորչահաստատ հավատքը, ապրեն քրիստոնեական բարձր արժեքներով, ընթանան փրկության ճանապարհներով՝ ամուր առ Աստված և առ հայրենին սիրո ու նվիրումի մեջ: Սիրելի՛ հավատավոր զավակներ, այսօր եպիսկոպոսության աստիճան ստացած եկեղեցականներն իրենց գովելի սպասավորությամբ վաստակել են հավատավոր հայորդիների սերն ու հարգանքը: Գոհունակությամբ ենք անդրադառնում նորաօծ Սրբազանների տարիների եկեղեցանվեր ու ազգասեր գնահատելի ծառայությանը, թեմերից և համայնքներից Մեր բարեպաշտ հայորդիների բարի վկայություններին, ինչպես նաև փափագին՝ նրանց արժանացած տեսնելու եպիսկոպոսական բարձր ու պատասխանատու աստիճանին: Ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում եպիսկոպոսացյալ մեր սիրելի հոգևոր հայրերին: Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան – ծնվել է Իրանում, սովորել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, իր ծառայությունները բերել Մայր Աթոռում, Միջին Ասիայի հայ համայնքներում, ապա երկար տարիներ հոգևոր սպասավորությունը շարունակել Գերմանիայի Հայոց թեմում։ 2018 թ. ապրիլին Գերմանահայոց թեմի պատգամավորական ժողովի ընտրությամբ կոչվել է թեմակալ առաջնորդի պաշտոնին։ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյան – ծնվել է ԱՄՆ-ում, սովորել Նյու Յորքի պետական համալսարանում, Սբ. Ներսես ընծայարանում, Սբ. Վլադիմիր օրթոդոքս ճեմարանում, ապա Հռոմի Պապական արևելագիտության ինստիտուտում: Նա տարիներ շարունակ իր հոգևոր ծառայությունն է իրականացրել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում և 2018 թ. մայիսին ընտրվել նույն թեմի առաջնորդ։ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյան – ծնվել է Հայաստանում, հոգևոր կրթությունն ստացել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա բարձրագույն աստվածաբանական իր կրթությունը շարունակել Վիեննայի կաթոլիկ համալսարանում։ Նա, որպես փոխտեսուչ, իր ծառայությունն է բերել Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա Կենտրոնական Եվրոպայի հայ համայնքներում, 2013 թվականից սպասավորում է որպես Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ։ Նորաօծ մեր Սրբազանները միասիրտ և միախորհուրդ ուխտեցին «անխոտոր և անսայթաք ընթանալ ի վարդապետութեան հաւատոյ և պատուիրանաց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ»: Սիրելի՛ Սրբազաններ, մաղթում ենք, որ մարգարեական նախանձախնդրությամբ, առաքելական հաստատակամությամբ, Տիրոջ խոսքը մատռվակող ավետարանիչների քաջեռանդությամբ, մեր երանելի սուրբ հայրերի լուսաշավիղ օրինակով միշտ ժրաջան իրականացնեք ձեր առաքելությունը, որպեսզի հավետ շեն ու պայծառ լինի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, մխիթարությամբ սփոփյալ՝ սրտերն ու հոգիները հավատավոր Մեր սիրելի զավակների: Մեր հորդորն ու պատգամն է, որ հաստատուն պահեք ձեր ուխտը, գործեք և ծառայեք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի լույս օրինակով և ձեր ազգօգուտ ու եկեղեցանվեր գործերին հավելեք նորանոր ձեռքբերումներ: Աղոթքով առ Աստված Տիրոջ մշտական զորակցությունն ենք հայցում ձեզ։ Ձեր բարձր առաքելության մեջ թող ձեզ զորավիգ լինեն Հայոց Սուրբ Եկեղեցու հիմնադիրներ Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, մեր պատվական Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի և բոլոր սուրբ հայրերի բարեխոսական աղոթքները։ Թող Ամենակալ Տերը միշտ խաղաղ ու բարեշեն պահի մեր Մայր հայրենիքը, պայծառ ու անսասան՝ մեր Սուրբ Եկեղեցին և Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո՝ համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Շնորհք, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն»: Հայրապետական պատգամից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ներկա եկեղեցականները և Քույր Եկեղեցիների պատվիրակները, մոտենալով Սերովբե, Դանիել և Տիրան Սրբազաններին, համբուրել ենն նրանց աջը և ճակատը` ստանալով նրանցից առաջին եպիսկոպոսական «Ողջույնը», և շնորհավորել ձեռնադրության ու օծման առիթով: Ս. Պատարագի ավարտին եպիսկոպոսության կանչվելու առիթով նորընծաներին Խորանի առջև շնորհավորել է նաև հավատավոր ժողովուրդը: Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները կմատուցեն ուխտի իրենց պատարագները:


Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում...

10:26

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Հենց աշխարհը տեսավ, որ հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ․ Գագիկ Ծառուկյան

Հենց աշխարհը տեսավ, որ հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ․ Գագիկ...

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:17

Վթարային ջրանջատում` Դավթաշենում

Վթարային ջրանջատում` Դավթաշենում

09:02

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական առաքելությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական...

16:13

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի...

14:54

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

14:36

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ հատվածում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ...

14:22

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի ուղին»

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի...

14:09

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են պատասխանատվության միջոցներ

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են...

12:59

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ դիտորդ»

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ...

12:23

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

11:16

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

10:41

Փաշինյանն անոնսում է, որ նոր լիցք է հաղորդվելու Մայր Աթոռի դեմ հարձակումներին.Աբրահամյան

Փաշինյանն անոնսում է, որ նոր լիցք է հաղորդվելու Մայր Աթոռի դեմ...

10:13

Պարեկները վթարից մահացածի կտրված ոտքերը հայտնաբերել են տարբեր հատվածներում

Պարեկները վթարից մահացածի կտրված ոտքերը հայտնաբերել են տարբեր...

09:45

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում․...

09:22

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ը ներկայացրել է ամփոփ տվյալները՝ բոլոր 47 տեղամասերից

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ը ներկայացրել է ամփոփ տվյալները՝ բոլոր 47...

09:02

Ոստիկանությունում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ

Ոստիկանությունում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5...

17:53

Վաղարշապատի ընտրությունների պատկերը պարզապես խայտառակություն է. Փաստաբան

Վաղարշապատի ընտրությունների պատկերը պարզապես խայտառակություն է....

17:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01