ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին այն մասին, որ Արագածոտնի գործող մարզպետը տարիներ առաջ ՌԴ-ի դեմ բողոքի ակցիաների ընթացքում փորձել էր այրել ՌԴ դրոշը, ապա տրորել էր այն:
«Կարծում եմ՝ կարող են լինել քաղաքացիներ, ովքեր ունեն դիրքորոշում որևէ երկրի դեմ և դա արտահայտում են այդ երկրի դրոշն այրելով կամ տրորելով, բայց որևէ կերպ չեմ կարող հասկանալ թե այդպիսի մարդն ինչպե՞ս կարող է Հայաստանում բարձրաստիճան պաշտոն ստանալ, այն է՝ մարզպետի կարգավիճակ, այն դեպքում, որ իշխանություններն աշխատում են, որ ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերություններ ունենանք:
Այսինքն մի կողմից սպասում ենք ՌԴ-ից մատակարարվող Սու 30-ՍՄ-ներին և հայտարարում, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք, բանակցում ենք, որ ՀՀ վարորդական իրավունքը հավաստող փաստաթուղթը ճանաչվի ՌԴ-ում, ինչն այդպես էլ չի ստացվում, ու մյուս կողմից նման մարդուն բարձր պաշտոն ենք տալիս:
Հետաքրքիր է, այդ պաշտոնին նշանակելիս ՀՀ կառավարությունն իմացե՞լ է Արագածոտնի մարզպետի քաղաքական հայացքների մասին և ինչպե՞ս են պատկերացնում համատեղել ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերության ձգտումն ու նման մարզպետ ունենալը: Հարցադրումս հռետորական չէ. ակնկալում եմ գործընկերներիս` Լիլիթ Մակունցի պատասխանը»,-գրել է Մարուքյանը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների առնչությամբ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Tert.am-ին պարզաբանում էր տվել, նշելով, որ երբեք ՌԴ նկատմամբ վատ դիրքորոշում չի ունեցել, և որ տարածվող նյութերն այն մասին, որ Ռուսաստանի դրոշ է այրել կամ տրորել, իրականությանը չեն համապատասխանում։
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45