Երևանի քաղաքապետարանն ուղղորդումներ է տրամադրում «Սանիթեք» ընկերությանը, թե որտեղ պետք է տեղադրվեն աղբամանները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյան։
«Մենք քաղաքապետի հետ երկար խոսելուց հետո որոշել ենք, որ նոր աղբարկղերը, որոնք ներկրվել են, ցանկալի է, որ դրանք տեղադրվեն կենտրոնում, որտեղ սկսվել է զբոսաշրջային սեզոնը»,-ասաց նա:
Նա նշեց, որ իրենց ուժի կողմից քաղաքի հոգսերն ստանձնելիս աղբահանությունը շատ վատ վիճակում էր: «Այն աշխատանքները և ծավալը, որ իրականացվել է, եթե չիրականցվեր, վիճակ շատ ավել սոսկալի կլիներ։ Ես դա հավաստիացնում եմ ... Մենք իրականում ճգնաժամային կառավարում ենք իրականացրել»,-ասաց նա:
Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման հարցին՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ աշխատավարձերի բարձրացման գործընթացն օրինաչափ է համարում և անխուսափելի, եթե մենք ուզում ենք ունենալ նոր գործառույթներ, նոր մարտահրավերներին տիրապետելու մարդկային ռեսուրս:
Նա նշեց, որ դժվար է 110 -120 հազար դրամ ստացող աշխատակցից պահանջել այն գիտելիքների որակը, որն անհրաժեշտ է: «Սա բացառապես միակ դրդապատճառն է աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման»,- ասաց և նշեց, որ խոսքը 1771 ընտանիքների ընտանեկան բյուջեի համալրման մասին է:
«Քաղաքական մեծամասնությունը ոչ թե դեմ է աշխատավարձերի բարձրացմանը, այլ դեմ է բաշխման օրինաչափությանը և կառուցվածքին և այս պահին սկսում ենք աշխատանքներ, առաջարկված փաթեթն ուսումնասիրել և հետ չկանգնելով աշխատավարձերի բարձրացման նպատակից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է աշխատակիցների լեզուների տիրապետմանը, նա ասաց, որ այո համայնքային ծառայողները պետք է տիրապետեն օտար լեզուների, քանի որ, եթե մենք ուզում ենք ունենալ նոր մշակույթ, գիտելիքներ, ապա այդ նոր գիտելիքները արտերկրում են։
«Մենք դրել ենք մեր աշխատակիցների առաջ այդ պահանջը և սկսում ենք բավականին մեծ թվաքանակով աշխատակիցների անգլերեն լեզվի ուսուցման գործընթաց, որը կֆինանսավորեն միջազգային գործընկեր կազմակերպությունները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու մայիսի 8-ի արտահերթ նիստում ընդգրկված էր քաղաքապետարանի հաստիքացուցակի, աշխատավարձերի փոփոխության հարցերը։ Սակայն, հարցի շուրջ կոնսենսուս չլինելու պատճառով Հայկ Մարությանն ավագանու նիստի օրակարգից հանեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը:
Նախատեսվում էր Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը շուրջ 30%-ով բարձրացնել և 40%-ով ավելացնել քաղաքապետարանի աշխատակազմը: Քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ 641 հազար, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը նախկին 400 հազար դրամի փոխարեն դարձնել 773 հազար դրամ: Իսկ քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01