ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընդմիջումից հետո փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց՝ իրենք ինքնաբացարկի միջնորդություն են հայտնում դատավորին։ Որպես հիմնավորող հանգամանք պաշտպանը նկատեց, որ հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով սույն գործով ունի մեղադրողի կարգավիճակ, դատարանի դահլիճ է մտել դատավորի ծառայողական մուտքով։
Նա նշեց, նիստի ընթացքում պաշտպանները փորձել են ճշտել, թե ինչ հիմքով է դատախազը ներս մտել այդտեղից, փորձ է արվել ճշտել դատավորի ու գլխավոր դատախազի շփումների մասին տեղեկություն, սակայն դատավորը չի պարզաբանել։
«Բոլոր դեպքերում այս փաստերը կարող են կասկած առաջացնել, որ դատավարական կողմերի հավասարության սկզբունքը Ձեր կողմից չի պահպանվել, և Դուք նախապատվություն եք տալիս մեղադրող կողմին»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով նախնական դատական նիստին մասնակցում է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա դատարանի դահլիճ մտավ դատավորի ծառայողական մուտքից։
Սա հարցեր առաջացրեց պաշտպանների մոտ։ Մասնավորապես Ալումյանը նկատեց, որ դա կասկածներ է առաջացնում, որ դատավորն ու դատախազն ունեն արտադատարանական հարաբերություններ կամ էլ մինչև նիստը եղել են նույն կաբինետում։ Դատավոր ը պատասխանեց, նման հարաբերություններ չունեն, նույն սենյակում չեն եղել, թե ինչպես է դատախազը ծառայողական մուտքից ներս մտել, ինքը տեղյակ չէ։
Որպես ինքնաբացարկի հիմք, Ալումյանը նկատեց, որ դատավոր Գրիգորյանը քրեական գործի նյութերը ստացել է մայիսի 5-ին։
«Ակնհայտ է, եթե Դուք օժտված չեք գերբնական հատկություններով, Դուք հնարավորություն չունեիք ծանոթանալ գործի ողջ նյութերին, քանի որ գործը բաղկացած է 80 հատորից, իսկ վեց օրվա ընթացքում հնարավոր չէ դրան»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ պաշտպանները փորձել են հստակեցնել, թե գործի նյութերի որ մասին է ծանոթ դատավորը, մինչդեռ վերջինը հրաժարվել է ասել, թե նյութերի որ մասին է ծանոթ ու որոնք են այդ նյութերը։
Ալումյանը նաև նկատեց, որ ԲԴԽ-ն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դեռ որոշում չի կայացրել, և դա կարող է օգտագործվել դատավորի անկախության վրա ազդելու նպատակով։
«Դա կարող է կաշկանդել Ձեզ նաև այլ առումով։ Ես համազված եմ, որ Դուք այս պահին կաշկանդված եք ինքնաբացարկ հայտարարելու հարցում»,-ասաց Ալումյանը։
Հ.Գ. Րոպեներ առաջ ԲԴԽ-ն տարածեց հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ դատավոր Դ. Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01