Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վահե Բուդումյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին Բուդումյանը հայտնել է ֆեյսբուքի իր էջում: «Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի 15-ից ազատված եմ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից։ Գիտեմ, որ ասածս մի շարք հարցեր է առաջացնելու. դրանց կանդրադառնամ ստորև։ Մինչ այդ ուզում եմ շնորհակալություն ասել Մշակույթի նախարարության բոլոր աշխատակիցներին, մշակույթի գործիչներին, ոլորտը լուսաբանող լրագրողներին և ընդհանրապես բոլորին, ում հետ առնչվել եմ այս ընթացքում։ Ինձ համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատելը, այս մեկ տարին սիրով կհիշեմ»,-նշել է Բուդումյանը: Նա ընդգծել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մշակույթի նախարարության Կրթության և գիտության նախարարությանը միավորվելու համատեքստում իր թեկնածությունը չի դիտարկվում նախարարի տեղակալի համար, ազատման դիմում է ներկայացրել, որը հաստատվել է։ «Ո՞վ է լինելու իմ փոխարեն. չեմ կարող ասել, բայց հուսով եմ, որ նոր նախարարի տեղակալը, ում կվստահվի գրահրատարակչության, գրադարանների և մամուլի ոլորտների համակարգումը, լիարժեքորեն և արդյունավետ կերպով կիրականացնի նախարարության քաղաքականությունը։ Ի՞նչ է լինելու ծրագրերի հետ. Բոլոր հաստատված, ընթացիկ ծրագրերն ուժի մեջ են և չեն կարող կասեցվել։ Ամեն դեպքում դրանք կարող են և պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով տարեվերջյան արդյունքները»,-շեշտել է Բուդումյանը: Վահե Բուդումյանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 13-ին:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55