Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց ի ծնէ հաշմանդամութիւն ունեցող եւ մանկական ուղեղային կաթուածով տառապող աշտարակաբնակ Դաւիթ եւ Յասմիկ Խաչատրեաններին: Անհրաժեշտ բժշկական աջակցութիւն ստանալու նպատակով Կանադա մեկնելուց առաջ երեխաները եկել էին` ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութիւնը:
Վեհափառ Հօր յանձնարարականի համաձայն` պատանիների բուժումը կազմակերպուել է Արագածոտնի ու Կանադայի հայոց թեմերի համատեղ պայմանաւորուածութեամբ եւ աջակցութեամբ:
Վերջիններիս ուղեկցում էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանը, թեմի «Ս. Մարիանէ» սոցիալական կենտրոնի հոգեւոր պատասխանատու Արժանապատիւ Տ. Փառեն քահանայ Առաքելեանը, կենտրոնի տնօրէն Կարինէ Գրիգորեանն ու երեխաների մայրը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրապետական օրհնութիւնը բերելով Դաւիթին եւ Յասմիկին, գոհունակութեան եւ գնահատանքի խօսք փոխանցեց երկու թեմերի առաջնորդներին` յաւելելով, որ աստուածահաճոյ կարեւոր ձեռնարկում է իրականացւում, որպէսզի երկու հայորդիները կարողանան վերագտնել իրենց առողջութիւնը եւ լծուել սեփական իղձերի կենսագործմանը:
Վեհափառ Հայրապետը մաղթեց երեխաներին, որ զօրեղ հաւատքով եւ լաւատեսութեամբ մեկնեն բուժման եւ առողջութիւնը վերագտած վերադառնան իրենց օջախ:
Գարեգին Բ Կաթողիկոսը վստահութիւն յայտնեց, որ Աստծոյ ողորմութեամբ եւ մարդասէր հանրութեան օժանդակութեան շնորհիւ նմանատիպ միջոցառումներ ապագայում նոյնպէս կ'իրականացուեն, որպէսզի նրանք, ովքեր յաւելեալ բժշկական խնամատարութեան կարիք ունեն, կարողանան արժանանալ պատշաճ հոգածութեան:
Վերջում Նորին Սրբութիւնը բժշկութեան աղօթք ասաց պատանիների համար եւ վերջիններիս տէրունական խաչ ընծայելով` բարի ապաքինում ցանկացաւ նրանց:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44