«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ ինստուտուտը Սահմանադրությամբ ամրագրված չէ, սակայն Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր գործունեությամբ ստվերում է անգամ պետական որոշ ինստիտուտների աշխատանքը։
Օտարերկյա ներդրողները, սփյուռքի հարուստ գործարարները, նախկին իշխանության «մնացուկները» լավ գիտեն, թե ում կարելի է դիմել ու ինչպես ճանապարհ հարթել դեպի Փաշինյանի կոռուպցիա չհանդուրժող «սիրտը»։ Խոսք չկա, սուպերվարչապետին արժանի առաջին սուպերտիկին ունենք։
Այս ամենին զուգահեռ, կա մեկ այլ իրականություն։ Սահմանադրությունն էլ է փաստում, որ երկրի առաջին տիկինը նախագահի կինն է՝ Նունե Սարգսյանը, որին առնչվող հետաքրքիր մի դրվագ ներկայացրին օրերս։ Ընդ որում, ի հակադրություն Աննա Հակոբյանի, Նունե Սարգսյանը ոչ աշխատակազմ ունի, ոչ մամուլի խոսնակ, ոչ էլ հիմնադրամներ։
Վերջերս Նունե Սարգսյանին հյուրընկալվել են ինչ-որ ծրագրով աջակցություն ակնկալող մի կազմակերպության անդամներ, որոնք զարմացել են, երբ տիկին Սարգսյանը ներողություն է խնդրել, որ նրանց ասածները պետք է անձամբ գրառի, քանի որ օգնական չունի։ Իսկ դուք ասում եք` մամուլի խոսնակ։ Եվ այնքան անբռնազբոս է դա ասել, որ ներկաներին թվացել է, թե այդպես էլ պետք է լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44