«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններին նոր գլխացավանք է սպասվում: Խոսքը «Խտրականության մասին» օրենքի նախագծի մասին է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է ԱԺ ներկայացնել: Այս նախագծի վերաբերյալ ԱԺ-ում պետք է երեկ փակ քննարկում անցկացվեր, սակայն այն չի կայացել:
Նշենք, որ խոսքը մի նախագծի մասին է, որը, շատերի կարծիքով, ուղղակի առնչվում է սեռական փոքրամասնություններին. այն մշակվել է դեռ ՀՀԿ իշխանության օրոք՝ 2015 թվականին, ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
2015թ. ԵՄ-ն ՀՀ կառավարության հետ ստորագրված համաձայնագրով նախատեսել է հատկանցել 12 մլն եվրո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար, և դրա շրջանակներում պետք է ընդունվի նաև «Խտրականության մասին» օրենքը:
Ժամանակին նախագիծը հրապարակային ճնշման արդյունքում մի կողմ դրվեց, բայց հիմա այն կրկին օրակարգային է դարձել։ Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ևս պետք է երեկվա չկայացած քննարկմանը մասնակցեր` միաժամանակ պատճառաբանելով, թե ԵՄ-ից են ստիպում օրենքն ընդունել:
ՀՀ արդարադատության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեցին. «ԱԺ-ում կայանալիք նման քննարկման մասին տեղեկության չենք տիրապետում. նախարարը այդ թեմայով քննարկման հրավիրված չի եղել»։
Մինչ այդ նկատենք, որ այս նախագիծը կարող է մեծ աղմուկ բարձրացնել, եթե կառավարությունն այն ուղարկի խորհրդարան: Հավանաբար որևէ մեկը չի մոռացել վերջերս խորհրդարանի ամբիոնից տրանսգենդերի ելույթին հաջորդած իրադարձությունները:
Ու հիմա ՀՀ իշխանությունները, մասնավորապես` Արդարադատության նախարարությունը, անկախ եվրոպացիների պնդումներից, պետք է կարողանա այս հարցում անզիջում լինել` փորձելով տարատեսակ ձևերով վարպետորեն հետաձգել հարցի քննարկումը: Իսկ որ ՀՀ իշխանությունները կարող են հանուն ազգային շահի հակադրվել գերտերություններին, միջազգային հանրությանը, վերջին մեկ տարում բազմիցս ենք տեսել, ուստի այս նախարարն էլ ունի այդ հարցում «քարտ բլանշ»: Մնում է` օգտագործի այն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
11:04
10:45
10:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47