Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ երեկ մեկնարկեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նախնական դատական նիստը, որտեղ բացառապես քննարկվելու էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող հարցը:
Նշենք, որ «Մարտի 1-ի» գործից ՀՀ նախկին պաշտոնյաներին վերաբերող մասն առանձնացվել և ուղարկվել է դատարան, գործն ընդունվել է դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթ:
«Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով մեղադրյալ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման, ինչպես նաև կաշառք վերցնելու մեջ, մյուս ամբաստանյալը 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, փողերի լվացման, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ, մյուս ամբաստանյալը 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ Սեյրան Օհանյանն է, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, նույն մեղադրանք է առաջադրված նաև Յուրի Խաչատուրովին, ով 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալն էր:
Երեկվա նիստին մեղադրանքը պաշտպանելու էր եկել 4 դատախազ` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը, դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը:
Արթուր Դավթյանը դատարան եկավ դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով,որին դատարանում անդրադարձան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները և այդ ու այլ հիմքերով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Վարդան Գրիգորյանին:
Դատարանը խորհրդակցական սենյակում է, որտեղից կվերադառնա և որոշումը կհայտնի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ: Նշենք, որ մեղադրող կողմն առարկել է միջնորդությանը:
Ինչ վերաբերում է միայն Ռոբերտ Քոչարյանի դատարան ներկայանալուն և մյուս կողմերին չծանուցելուն, դատարանը երեկ հայտնեց, որ, քանի որ նախնական դատական նիստում քննարկվելու է բացառապես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, այդ պատճառով կողմերը չեն ծանուցվել, այնուամենայնիվ դատարան էին ներկայացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ու Սեդա Սաֆարյանը: Դատական նիստի ողջ ընթացքում դատարանի բակում էին գտնվում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները:
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01