Քայլոները դարձել են Հիտլերի փաստաբանները
Այն, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը, իր ողջ շրջապատը, որը հայտնվեց իշխանության ամենաբարձր պաշտոններում, իրենց ամբողջ գիտակցական կյանքում եղել են հակառուսական, հակասովետական, հակա ԵԱՏՄ-ական, հակա ՀԱՊԿ-ական գործիչներ, վաղուց է հայտնի: Այն, որ իշխանությունը զավթելուց հետո նրանք ստիպված կարճացրել են սեփական լեզուները, ընդամենը նշանակում է, որ իրավիճակից ելնելով,ժամանակավորապես փորձում են ցուցադրել, թե իբր կտրուկ փոխել են իրենց նախկին պատկերացումներն ու դիրքորոշումները: Սակայն անգամ այդ ձգտման մեջ սրանք երբեմն-երբեմն չեն կարող զսպել իրենց բուն էությունը, եւ մե՛կ Ալեն Սիմոնյանը Մեդվեդեւին անվանում է անտակտ, մե՛կ Արարատ Միրզոյանը մոռանում է շնորհավորել Մեծ հայրենական պատերազմի հաղթանակը, մե՛կ քաղաքապետ կոչված Մարությանը Հայրենական պատերազմը անվանում է «հայրենակցական»: Սակայն այս երկար շարքում գլուխգործոցը «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն է, որը հաջողացրել է երեկ հանդես գալ Հիտլերի պաշտպանության դիրքերից: Սույն սուբյեկտը հայտարարել է, որ. «Հիտլերն էլ կարար որպես քաղաքական հետապնդում համարեր իր նկատմամբ մոտեցումը»:
Այսինքն` Հովակիմյանը այսօր փորձում է արդարացնել հրեշին եւ մոռացության տալ այն փաստը, որ ֆաշիզմը եւ նացիզմը դատապարտվել են ամբողջ աշխարհի կողմից, այն, որ մարդակեր Հիտլերին, որի վրա է 300 հազար հայ զինվորների արյունը, որի վրա է Երկրորդ համաշխարհային պատերազմի մոտ 100 միլիոն մարդկանց մահը, որի ձեռքերի գործն է հրեաների ցեղասպանությունը: Ասել, որ Հիտլերը կարող էր իր հրեշավոր հանցանքների համար իրեն եւ իր նացիստական կուսակցության վերանխավին Նյուրնբերգյան դատավարությունով դատելը կարող էր դիտել որպես զուտ քաղաքական հետապնդում, ոչ այլ ինչ է, քան արդարացնել Հիտլերին: Եվ այն բոլոր սահմռկեցուցիչ հանցանքները, որոնք կատարել են ֆաշիստները: Ստացվում է, որ քայլոները արդարացնելով եւ պաշտպանելով Հիտլերին` ոչ միայն հակազգային, հակառուսական ուժ են, այլ նաեւ` հակամարդկային: Հասկանալի է, որ այսպիսի քաղաքական կեցվածք ունեցող կուսակցությունն ընկալվելու է` որպես «իզգոյ» ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Եվ ամենասարսափելին այն է, որ այդպիսի կարգավիճակը տարածվելու է նաեւ այն երկրի վրա, որի իշխանության մեջ են Հիտլերի փաստաբանները: Այս պահին Նիկոլը պետք է ապացուցի, որ իր քայլո-պատգամավոր Հովակիմյանը, արտաբերելով այդ պիղծ մտքերը, խոսում էր ոչ թե ամբողջ քաղաքական ուժի, այլ զուտ իր անունից: Եվ այդ ապացուցելու ընդամենը մեկ ձեւ կա. դա Նիկոլի կողմից Հովակիմյանի հայտարարության խիստ դատապարտումն է եւ վերջինիս մանդատի հանձնումը:
Ա. Հովհաննիսյան
iravunk.com
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44