Անթույլատրելի է 13-ամյա հայ երեխային ստիպել Թուրքիայում կրոնափոխ լինել. հայաստանյան քաղհասարակությունը պետք է պատշաճ արձագանքի թուրք հոգևորականի այս արարքին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով թուրք հոգևորական Նիհաթ Հաթիփօղլուի կողմից 13-ամյա Արթուրին ուղիղ եթերում կրոնափոխ անելու աղմկոտ միջադեպին։
Հիշեցնենք, որ կրոնափոխության դեպքը տեղի էր ունեցել նշված հոգևորականի վարած կրոնական հաղորդման ժամանակ։
«Պարզ է, որ 13-ամյա երեխան չի կարող ինքնագիտակցված կերպով նման որոշում ընդունել։ Դա՝ մեկ, երկրորդ՝ պետք է եզրակացնել, որ նրան ուղղորդել կամ ստիպել են, իսկ դա հենց իսլամով արգելված է։ Իսլամը քարոզում է, որ բռնի ճանապորհով չի կարելի մարդուն մահմեդականացնել։ Մարդն ինքը պետք է այդ ուղին ընտրի։ Այսինքն՝ այս քայլը նույնիսկ իսլամի տեսանկյունից է անընդունելի», - նշեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ թուրք իրավապաշտպանները դատապարտեն հայ երեխային ուղիղ եթերում կրոնափոխ անելու փաստը, Ռուբեն Սաֆրաստյանն արձագանքեց՝ «քիչ հավանական է».
«Թուրքիայում ներկայումս ճնշումների այնպիսի աննախադեպ մակարդակ է, որ շատ իրավապաշտպաններ իրենք օգնության կարիք ունեն։ Բազմաթիվ իրավապաշտպաններ այս պահին բանտերում են, հետապնդումների են ենթարկվում։ Չեմ կարծում, որ այս միջադեպը նրանց ուշադրությանը կարժանանա։ Էրդողանը երկրում այնպիսի մթնոլորտ է հաստատել, որ սա իրենց համար փոքր բան է», - նշեց թուրքագետը։
Հիշեցնենք, որ ըստ Հանրային ռադիոյի ունեցած տեղեկությունների՝ հայաստանցի 13-ամյա Արթուրը, որը բնակվում է Թուրքիայում, թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում մայիսի 12-ին հրաժարվել է քրիստոնեական հավատքից՝ ընդունելով մահմեդականություն:
Երեխան որոշ ժամանակ հաճախել է Պոլսի «Հրանտ Դինք» վարժարան, նա առողջական խնդիրներ է ունեցել: Հաղորդման ընթացքում թուրք հոգևորական Նիհաթ Հաթիփօղլուն տղային ասում է, որ իսլամ ընդունելուց հետո նրա բոլոր մեղքերը կմաքրվեն, և հնչեցնում՝ «Աստված մեծ է: Մուհամեդն Աստծո մարգարեն է»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01