ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները եւ ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները:
Արարատ Միրզոյանը կարեւորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելությունը Հայաստանում՝ բարձր գնահատելով կառույցի հետ ձեւավորված համագործակցության մակարդակը: Նրա խոսքով՝ ավելի քան քսան տարի Հայաստանում տարբեր ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացված աջակցության ծրագրերը շոշափելի արդյունքներ են գրանցել: ԱԺ նախագահը հիշատակել է արդյունավետ փոխգործակցությունը Հայաստանում անցկացված ընտրությունների, այժմ էլ՝ խորհրդարանին աջակցության ծրագրերի շրջանակում:
Օրենսդիր մարմնի ղեկավարը ներկայացրել է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ փոխգործակցության իր տեսլականը, մասնավորապես անդրադարձել Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից Հայաստանի Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերին: Այս համատեքստում նա կարեւորել է ծրագրերի իրականացումը՝ հիմնված Ազգային ժողովի կողմից իրականացված կարիքների գնահատման վրա:
Դեբորա Գրիզերը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը՝ նշելով, որ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերը ճկուն են եւ հնարավորություն են ընձեռնում դրանք համապատասխանեցնել ԱԺ-ի կողմից նախանշված կարիքներին: ԱՄՆ Միջազգային գործակալության տնօրենը նաեւ կարեւորել է միջազգային գործընկերների ջանքերի համակարգման հարցում Ազգային ժողովի նախագահի նախաձեռնողականությունն ու առաջնորդությունը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել երկկողմ օրակարգի խնդիրները եւ այս առումով ինտենսիվացնել կողմերի միջեւ հանդիպումները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01