ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստանում հանդիպում է ունեցել Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։
Ռեն Հոնգհենգը, նախարար Հակոբ Արշակյանին ներկայացնելով ընկերության գործունեությունը, նշել է, որ այն Չինաստանի ամենամեծ շինարարական կազմակերպություններից մեկն է, որը մասնագիտացած է ճանապարհաշինության, թունելների և կամուրջների կառուցման ոլորտում: Չինաստանում ներկայում կառուցված արագընթաց ճանապարհների 15 տոկոսից ավելին կառուցվել է իրենց ընկերության կողմից։ Ծրագրեր են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև` Եվրոպայում։
Ռեն Հոնգհենգը ընդգծել է, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով, մասնավորապես, ցանկություն ունեն ներգրավվելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շինարարության աշխատանքներում։
Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և հանգամանալից ներկայացման համար, մանրամասնել է «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման, մասնավորապես, Սիսիան - Քաջարան (Տրանշ-4) հատվածի շինարարության առանձնահատկությունները, ընդգծել, որ այդ հատվածի կառուցման համար անհրաժեշտ է բարձր մասնագիտացում ունեցող ընկերություն։
«Հյուսիս-հարավը» դիտարկվել է որպես «Մեկ գոտի մեկ ճանապարհ»-ի՝ Պարսից ծոցը Սև ծովին միացնող հատվածի մի մասը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։ Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ գործակցությունը կլինի արդյունավետ և հեռանկարային
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01