Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը մայիսի 14-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Վիգեն Ավետիսյանին: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։ Ողջունելով ներկաներին՝ Արթուր Ասոյանը հույս է հայտնել, որ Վիգեն Ավետիսյանը պաշտոնավարման ընթացքում իր մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունը կծառայեցնի տեսչական մարմնի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացմանը, նաև իր աջակցությունն է հայտնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Վիգեն Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդին նման պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։ Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ պատվով կիրականացնի իր առջև դրված պարտականությունները և համատեղ արդյունավետ աշխատանք մաղթել տեսչական մարմնի աշխատակիցներին: ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 10-ի N 517-Ա որոշմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից առաջադրված թեկնածուն՝ Վիգեն Ավետիսյանը։ Վիգեն Ավետիսյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ընդերքաբանահետախուզական ճյուղերի էկոնոմիկա և կառավարում» բաժինը: 2002 թվականից աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: 2015 թվականին մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտում: Զինապարտ է, ծառայել է ՀՀ զինված ուժերում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01