Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ցուցումով ծառայության Երևանի քաղաքային մարմինը 2019 թվականի մայիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը բաժնում հաշվառված 24-36 շահառուների համար կիրականացնի վերասոցիալականացման ծրագիր, տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։ Այն ներառում է վեց հանդիպում, որից չորսն ուղղված է անձի հոգեբանական խնդիրներին, մյուս երկուսը՝ շահառուների իրավագիտակցության և իրավական ոլորտին առնչվող գիտելիքների բարձրացմանը: Շահառուների հետ հանդիպումներն անցկացնելու են Ծառայության Երևան քաղաքային մարմնի բաժնի պետ Վահրամ Խալաթյանը և գլխավոր մասնագետներ՝ Սարմեն Մաթևոսյանը, Արմինե Ադամյանը, Նարինե Հարությունյանը։ Հանդիպում 1 - Կոնֆլիկտների հաղթահարում՝ կոնֆլիկտ հասկացության քննարկում, կոնֆլիկտի փուլերի ծանոթացում և հաղթահարման ձևերի ուսուցում։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից: Հանդիպում 2 - Ագրեսիվություն՝ ագրեսիվության տեսակները և դրսևորումները, ագրեսիվության կառավարման հմտություններ։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից: Հանդիպում 3 - Իրավագիտակցության բարձրացում՝ ծանոթացում քաղաքացու իրավունքին և պարտականություններին։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից: Հանդիպում 4 - Դեպրեսիա՝ տագնապ և դեպրեսիա հասկացություն, հաղթահարման եղանակները։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից: Հանդիպում 5 - Իրավական ոլորտին առնչվող խնդրահարույց իրավիճակների պարզաբանում։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից։ Հանդիպում 6 - Ծնողավարություն՝ երեխայի տարիքային ճգնաժամային փուլեր, ծնող-երեխա հարաբերություններ, առողջ հարաբերությունների հաստատում։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01