Հայաստանում կոնտրաֆակտային գինու արտադրությունը կտրուկ նվազել է: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավակ Հարությունյանը: Փորձագետը մասնավորապես նշեց, որ 2018-ի ապրիլ-մայիսից հետո ուժեղացել է հարկային ծառայության վերահսկողությունը, այդ թվում ալկոհոլի շրջանառության նկատմամբ: Այդ պատճառով կտրուկ նվազել է կոնտրաֆակտային գինու արտադրությունը, որը պատրաստվում է սովորական ցորենի սպիրտից: «Հետեւաբար, գինեգործներն այժմ պարզապես այլ տարբերակ չունեն, քան տեղական խաղող գնել: Դրա շնորհիվ աճել է պահանջարկը, նշանակում է նաեւ գները: Բացի այդ, վերջին տարում հանրապետությունում միանգամից հայտնվել են մի քանի նոր գինու գործարաններ: Այսինքն, պահանջարկն ավելի է աճել», - բացատրեց Հայաստանի գինեգործների միության նախագահը: Միեւնույն ժամանակ, նա ասաց, որ մեծացել է ալկոհոլի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը, եւ ստվերից շատ ապրանքներ են դուրս եկել, ինչը, ըստ Հարությունյանի, նույնպես դրական փոփոխություն է: Այսպիսով, ըստ նրա, այս տարի կարելի է նաեւ խաղողի գների բարձրացում ակնկալել միջինում 15-20 տոկոսով: «Դրա հետ մեկտեղ բարձրացել են նաեւ գինու գները: Միջինում գինին Հայաստանից արտահանվում է մեկ շշի համար 3.2 - 3.3 դոլարով: Խոսքը 0.75 լիտրի մասին է: Այս գինը կարող է 10-15 տոկոսով աճել», - ընդգծեց փորձագետը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01