Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևանի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար կինոգետ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանին, դերասան Արա Սարգսյանին և դերասան, բեմադրիչ, ԵԹԿՊԻ դասախոս Սամսոն Ստեփանյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով: Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով է պարգևատրվել նաև երաժշտական թատրոնի դերասան, պարող, պարուսույց Հրաչյա Բադալյանը: Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևանի մշակութային կյանքում ունեցած ավանդի և թատերարվեստի ոլորտում ակնառու ձեռքբերումների համար Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Բարսեղյանը, դերասան-ռեժիսոր Սամվել Սարգսյանը, Հակոբ Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարուժան Մանուկյանը և Միմ ստուդիոյի գեղարվեստական ղեկավար, ԵԹԿՊԻ դասախոս Արա Հարութունյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևանի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, երեխաների գեղագիտական դաստիարակության, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման և թատրոնի հիմնադրման 80-ամյակի առթիվ «Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ը պարգևատրվել է «ԵՐԵՎԱՆ» զինանշան-հուշամեդալով: Թատերարվեստի մի շարք երիտասարդ գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի: Շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը թատերարվեստի գործիչներին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55