Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, աշխատանքային այցի վերջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ganergy Heavy Indusyry Group ընկերության ներկայացուցիչների հետ։
Հանդիպումից հետո նախատեսված էր լուսանկարահանում «Սինխուա» լրատվական գործակալության կողմից։ Վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել նաև CCTV լրատվական գործակալությանը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում էր մայիսի 14-ից։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ և հավելել, որ հայկական կողմը դիտարկում է մասնակցությունն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ:Սի Ծինփինն էլ իր հերթին հավելել է, Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: ՉԺՀ նախագահը նկատել է, որ հայկական որոշակի արտադրատեսակներ վերջին շրջանում հաջողությամբ մասնակցել են Չինաստանում անցկացված ցուցահանդեսներին և ներկայացված են շուկայում: Սի Ծինփինը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում կզարգանա առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշի շրջանակում հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը քննարկել է նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: «Մենք կարող ենք սերտորեն համագործակցել տարբեր ոլորտներում` հաշվի առնելով մեր երկու երկրների ընդհանրությունները: Դրա համար առկա է ամուր քաղաքական հիմք»,- ընդգծել է Լի Քեցյանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխգործակցությունը արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Վարչապետը Պեկինում մասնակցել է Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես եկավ ելույթով:
ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա եղան նաև Պեկինի Ազգային Օլիմպիական մարզադաշտում կայացած գալա համերգին, որի ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01