ARM | RUS |

Մի քայլ ևս` Անիի գաղտնիքները հայտնագործելու ուղղությամբ

06.08.16 | 19:00

Հայկական մշակութային ժառանգության ամենաէական նմուշներից մեկը եղող «1001 եկեղեցիների քաղաք» Անին այլևս ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկում է: Մասնագետների կարծիքով` ցանկում ընգրկվելը կարող է դյուրացնել Անիում ընթացող աշխատանքների համար նյութական աղբյուրների հայթայթումը: Իսկ դա նշանակում է հնարավորություն ունենալ մի փոքր ավելի մեծ քայլ անել` մեր թվարկությունից առաջ ևս գոյություն ունեցած Անիում եղած կյանքը հայտնագործելու ուղղությամբ:

2016 թ. հուլիսի 10-17-ը Ստամբուլում կազմակերպված ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության կենտրոնի 40-րդ նստաշրջանում ուսումնասիրվեցին աշխարհի 14 մշակութային, 4 խառը և 9 բնական ժառանգություն Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հայտերը: Զանազան երկրների ներկայացուցիչների տված գնահատականների արդյունքում մինչև մ.թ.ա. 1200-ականների անցյալ ունեցող Անիի հնագիտական տարածքը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկում: Անին Թուրքիայի տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության նմուշներից առաջինն է, որ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-յի ցանկում:

Հույս` ապագա սերունդներին

Հուլիսի 15-ին` ուրբաթ օրը, կայացած նիստում հինավուրց Անի քաղաքը ցանկում ներառելուց հետո Թուրքիայի անունից ելույթ ունեցած ՅՈՒՆԵՍԿՈ-յում մշտական ներկայացուցիչ Հյուսեին Ավնի Բոթսալըն նշեց, թե Անին Թուրքիայի սահմաններում գտնվող 16-րդ արժեքն է, որ ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում: Բոթսալըն ընդգծելով, որ ՅՈՒՆԵՍԿՈ-յի որոշումը կարևոր քայլ է` «համերաշխության, բազմազանության և երկխոսության» ուղղությամբ, նաև հայտնեց. «Անատոլիան ոչ թե մշակույթների և քաղաքակրթությունների գերեզմանն է, այլ` թանգարանը: Մենք հպարտանում ենք այդ որոշման համար: Այսօր էական որոշում ենք կայացրել, որը հույս է ներշնչում ապագայի հանդեպ»: Ներկայացուցիչն անդրադառնալով նաև Վրաստանի, Իրանի և Հայաստանի` սույն հարցի վերաբերյալ ունեցած դրական կարծիքներին` նշեց, թե այս որոշումը հուսադրող է նաև տարածաշրջանային հարաբերությունների բարելավման առումով. «Մենք հույս ներշնչեցինք ապագա սերունդներին: Հայաստանի դեսպանը շնորհավորեց մեզ: Դա շատ գեղեցիկ վերաբերմունք էր: Այլևս պետք է այդ տեսլականով և վճռականությամբ նայենք աշխարհին: Քաղաքակրթությունն ու մշակույթը պետք է գերազանցեն բռնությանն ու գռեհկությանը»:

Թուրքիայի ներկայացուցչից հետո ելույթ ունեցած ՅՈՒՆԵՍԿՈ-յում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանը, իր հերթին նշելով, որ իրենց մշակութային ժառանգության 70 տոկոսը գտնվում է հարևան երկրներում, ասաց. «Մեզ երջանկացնում է այն փաստը, որ հարևան երկրները տեր են կանգնում այդ արժեքներին»: Ներկայացուցիչը շեշտելով, որ միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքը եղած Անին մի գոհար է Հայաստանի համար, նաև հայտնեց. «Անին պատկանում է ոչ միայն մի ազգի, այլև` համայն մարդկությանը»: Կաժոյանը հիշեցնելով, որ հինավուրց Անի քաղաքը Թուրքիայում մշակութային ժառանգության ցանկում ներառված առաջին հայկական նմուշն է, ասաց. «Վստահ ենք, որ թեև առաջինն է, բայց ոչ վերջինը»:

Միջազգային մասնագիտական խումբը վերահսկելու է

Լա՛վ, իսկ Անիի ապագայի համար ի՞նչ է նշանակում համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելը: Այդ հարցն ուղղեցինք ՅՈՒՆԵՍԿՈ-յում Թուրքիայի ազգային հանձնաժողովի մշակութային ժառանգության կոմիտեի անդամ, Իզմիրի Բարձր տեխնոլոգիաների համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դոցենտ, դոկտոր Զեյնեփ Աքթյուրեին: Վերջինս նշեց, որ Անիի` ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկում ներառվելու հետ մեկտեղ, կայացվել են նաև Անին պահպանելու ուղղությամբ որոշ խորհրդատվական որոշումներ, և 1972 թ. Համաշխարհային ժառանգության պայմանագրի կողմ հանդիսացող պետություններից Թուրքիան ստանձնել է այդ որոշումները գործադրելու պարտականություն: Զեկույցում, որը Թուրքիան պարտավոր է պատրաստել մինչև 2017 թ. դեկտեմբերի 1-ը և ներկայացնել Համաշխարհային ժառանգության կենտրոնին, գրանցվելու է այն առաջընթացը, որ արձանագրվել է Անին պահպանելու ուղղությամբ, և այնուհետև այդ աշխատանքները վերահսկվելու են մի միջազգային մասնագիտական խմբի կողմից: Աքթյուրեի խոսքով, Անիի` ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու հիմնական օգուտը ներկայում ընթացող աշխատանքներին մոտիվացիա հաղորդելն է. «Անիի` ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկում որպես թեկնածու հայտնվելը ազգային և միջազգային աղբյուրներից էական նյութական աջակցություն էր ապահովել` այստեղի հուշարձանները պահպանելու և վերանորոգելու համար: Եթե Անին չընդգրկվեր մշտական ցուցակում, ապա հավանականություն կար, որ այդ աղբյուրներից ստացվող նյութական միջոցները կկրճատվեին»:

Դեռ սպասում է հայտնագործվելուն

Թեև հայտնի է, որ հինավուրց Անի քաղաքի անցյալը հասնում է վաղ երկաթի դարաշրջան, այնուամենայնիվ, գիտական առումով այն դեռ սպասում է իրեն հայտնագործողներին: Աքթյուրեն նշում է, որ տվյալ տարածքում ընթացող հնագիտական պեղումների նպատակը ոչ այնքան նոր նմուշներ գտնելն է, որքան` կանգուն մնացած կառույցները պահպանելը. «Հնագիտական խումբը հետաձգելով Անին տարածաշրջանում առանձնահատուկ դարձնող ամրոց քաղաքից բաց առևտրային քաղաք վերածվելու հնագիտական հետքերի ուսումնասիրությունը` առաջնահերթություն է տալիս կանգուն մնացած կառույցներն ամրապնդելու նախագծերին աջակցելուն: 2006 թ. մասնագետներից բաղկացած մի գիտական խորհրդի ուղղորդմամբ` սկսեցին «շտապ» միջոցներ ձեռնարկել` հաշվի առնելով Անիի` սեյսմիկ գոտում գտնվելու հանգամանքը, որից հետո կսկսի քաղաքը հայտնագործելուն ուղղված աշխատանքը: Որոշ հուշարձանային կառույցների վրա անցյալում պեղումների փորձեր են կատարվել, բայց հատկապես կացարանային և արդյունաբերական շինություններն առայժմ առանձնապես ուսումնասիրված չեն: Հնագիտական խմբի նյութական միջոցները խիստ սահմանափակ են, բայց այդ բացն առկա է լինում բազմաթիվ պեղումների դեպքում: Թերևս Անիի` ցանկում ներառվելու շնորհիվ հնարավոր կլինի ֆինանսական աղբյուրները մեծացնել»:

Առաջնահերթ է ոչ թե հայտնագործելը, այլ` պահպանելը

Հինավուրց Անի քաղաքի առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 20-րդ դարի սկզբներին, տվյալ ժամանակաշրջանի Ռուսական կայսրության հովանու ներքո: Այդ պեղումների ժամանակ հայտնագործվել են հայկական մշակութային ժառանգության էական նմուշներ: Սակայն տարիներ պետք եղան, որպեսզի մասնագետների հայացնքները դարձյալ ուղղվեն դեպի Անի: 1940-ականներին ամրոցում և շրջակայքում կատարված ուսումնասիրություններից և 1965 թ. բաղնիքի պեղումներից հետո 1989-2005 թթ. Հաջեթթեփեի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Բեյհան Քարամաղրալըի ղեկավարությամբ մերկնարկած Անիի սիստեմատիկ պեղումները կենտրոնացան սելջուկյան շրջանի վրա: Տվյալ տարածքում 3-րդ շրջանի պեղումնային աշխատանքները շարունակվում են 2012 թ. սկսած: Պեղումներ կատարող խմբի ղեկավարն է Փամուքքալե համալսարանի հնագիտական բաժնի պրոֆեսոր, դոկտոր Ֆահրիյե Բայրամը: Վերջինս լիահույս է, որ այլևս համաշխարհային ժառանգության մշտական ցուցակում ընդգրկված Անիի հանդեպ կմեծանա թե տեղական իշխանության և թե տեղի բնակչության հետաքրքրությունը: Ֆահրիյե Բայրամը նշեց. «Մի քիչ ավելի կփոխվի մարդկանց մոտեցումը: Ավելի մեծ կլինի շրջակայքի բնակչության, տեղական իշխանության հետաքրքրությունը: Դյուրին կդառնա հատկապես հովանավոր գտնելու հարցի լուծումը»: Արդեն 5-րդ անգամ Անիում աշխատող Բայրամը հայտնելով, որ իրենք առանջնահերթ են համարում եղածը պահպանելու խնդիրը, նաև ասաց, թե շարունակվում են Մայր տաճարը վերականգնելու նախագծի աշխատանքները. «Վերականգնվելիք կառույցների շուրջն աշխատելով` կատարում ենք նախապատրաստական աշխատանքները: Տաճարի աշխատանքները մեծամասամբ ավարտին են հասցված: Այնուհետև սկսելու ենք Առաքելոց եկեղեցու վերականգնումը, քանի որ այն կարևոր շինություն է և վտանգի տակ է գտնվում»:

Բայրամը, ի պատասխան մեր այն հարցին, թե որքան լավ ենք մենք ճանաչում Անին, ասաց. «Շատ քիչ: Տեսնում ենք կանգուն մնացած 23 հատ կառույց, բայց Անիի մեծ մասը 20-60 սմ հողի տակ է»:

Այդ հատվածը հայտնագործելու շնորհիվ Անի քաղաքին վերաբերող բազմաթիվ հարցականներ կգտնեն իրենց պատասխանը, սակայն նյութական միջոցների սահմանափակ լինելը դանդաղեցնում է այդ գործընթացը: Բայրամը նշում է, որ իրենք դեռևս գտածոների պահեստարան և լաբորատորիա չունեն. «Եթե կարողանանք դրանք ստեղծել, մեր աշխատանքները կընդարձակենք մի միջազգային խմբի հետ միասին»:

Աղբյուրը` akunq.net


Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր Զաքարիա

Եկեղեցին հորդորում է հաճախ խոստովանել մեղքերը և Սուրբ Հաղորդություն ընդունել. Հայր...

09:49

էլեկտրամատակարարումը կդադարեցվի

էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:27

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:04

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ...

20:52

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է մահացել

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է...

18:04

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա...

17:53

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է ՀԷՑ-ը

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է...

17:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44