Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը կրկին աճուրդի հանելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Իմ կարծիքով՝ ուղղակի աճուրդի հանելը սխալ կլինի, քանի որ դա կարող է արժանանալ նախորդների ճակատագրին և շատ ավելի բացասական հետևանք ունենալ: Պետք է հստակ մշակված ծրագիր-առաջարկ լինի, և առնվազն 1-2 հետաքրքրվողներ լինեն, ընդ որում, կոնկրետ նշանակությամբ: Առայժմ քննարկվում է հյուրանոցի տարբերակը: Շատ հնարավոր է, որ ներդրող և օպերատոր ընկերությունը տարբեր լինեն, հիմնականում այդպես է լինում»,- նշեց Նարեկ Բաբայանը: Նա, սակայն, դժվարացավ աճուրդի ժամկետներ նշել. «Ավելորդ շտապողականության կարիք չունենք»: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի խոսքով՝ ներդրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացվում են Տրանսպորտի նախարարության շենքն այլ նպատակներով շահագործելու հնարավորությունը: Նարեկ Բաբայանը չի բացառում, որ նախարարության շենքը ներկայացվի նաև միջազգային ցուցահանդեսներին: Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը 4 անգամ աճուրդի է հանվել, բայց հետաքրքրություն չէր եղել շենքի նկատմամբ: Վերջին աճուրդը նշանակվել էր 2017 թ.-ի դեկտեմբերի 4-ին: Հանրապետության հրապարակում տեղակայված՝ Նալբանդյան 28 հասցեում գտնվող տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքի մակերեսը, սպասարկման տարածքը և ընդհանուր անշարժ գույքը գնահատվել էր 13 միլիարդ 374 միլիոն 640 հազար դրամ (27.8 մլն դոլար): Նարեկ Բաբայանի խոսքով՝ այժմ էլ գույքը գնահատվում է 28 մլն դոլարի կարգի. «Բայց մրցույթը ցույց կտա՝ գինը աճում է, թե նվազում: Ես հակված եմ այն մտքին, որ ոչ թե աճուրդ լինի, այլ մրցույթ»,- ասաց նա: Հարցին, թե ինչու են թե՛ նախորդ, թե՛ ներկայիս կառավարությունները փորձում վաճառել Տրանսպորտի նախարարության շենքը, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ այն արդյունավետ չէ հետագա սպասարկման առումով: «Խնդիրն այն է, որ այդ շենքը լուրջ ծախսերի, վերանորոգման կարիք ունի, լուրջ գումարների մասին է խոսքը: Նաև այդ շենքերն արդյունավետ չեն, այդ թվում՝ կառավարության շենքը, բայց իհարկե, կառավարության շենքի մասին խոսք չի կարող լինել: Արդյունավետ չեն իրենց հետագա սպասարկման իմաստով՝ հովացում, ջեռուցում և այլն: Շատ ավելի եկամտաբեր կլինի դա ինչ-որ մի գործարքով տալ շահագործման: Պարտադիր չէ շենքը վաճառելը, բոլոր հնարավոր տեսակի գործարքները կարող են տեղի ունենալ: Կարող է նույնիսկ պետությունը բաժնեմաս ունենա այդ ստեղծվող ընկերությունում: Այս ամենը քննարկման ենթակա է»,- նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01