ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված հիմնական միջոցառումները լինելուն են սեպտեմբերի վերջին, հյուրերը ևս գալու են այդ ժամանակահատվածում:
Այս մասին Tert.am-հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ՝ անդրադառնալով հրապարակմանը, թե բուհի 100- ամյակի միջոցառումներին հրավիրատոմսեր են ուղարկվել բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչների, այդ թվում՝ արտասահմանից, և միակ մարդը, ով հրավիրված չի լինելու միջոցառումներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
«Գյումրիում միջոցառում էր, հուշատախտակ էինք տեղադրել այն շենքի վրա, որտեղ համալսարանի առաջին դասերն էին տեղի ունեցել, համերգ էր, և այսօր էլ է համերգ ուսանողների համար: Ոչ ոք մայիսի 16-17 –ի միջոցառումներին հրավիրված չի եղել, դրանք զուտ ուսանողական ֆլեշմոբեր, համերգներ և միջոցառումներ են»,-մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք սեպտեմբերի միջոցառումներին Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է, Արամ Սիմոնյանն ասաց.
«Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է պետական հանձնաժողով լինի, պետությունն ինքը պիտի տոնի, ինքը հատուկ հրավեր հո չի ստանալու, ինքը պետք է ամբողջ միջոցառումների ղեկավար կազմում լինի»:
Արամ Սիմոնյանը նաև ասաց, որ առայժմ բնականոն իրենց գործերն են կատարում, Նիկոլ Փաշինյանի հետ որևէ շփումներ չունի և չի կարող ասել, թե կառավարության հետ փոխհարաբերություններն ինչ ընթացք կարող են ստանալ:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ հոբելյանական միջոցառման շրջանակում կազմակերպվելու է հանդիսավոր միջոցառում, որին մասնակցելու համար Փաշինյանին հրավեր չի ուղարկվել, ինչը Արամ Սիմոնյանի պատասխանն է վարչապետ Փաշինյանին, ով, այցելելով ԵՊՀ, հայտարարել էր, թե ցանկություն չունի տեսնել բուհի ռեկտորին:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44