Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատգամավորները Հայաստանում են: Այսօր՝ մայիսի 17-ին, նրանք ծաղիկներ են դրել Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի և Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։
Լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինը նշեց, որ այս օրերին ՀՀ և ՌԴ խորհրդարանների պատգամավորները քննարկել են ռազմաքաղաքական ոլորտի մի շարք հարցեր:
Արենինի խոսքով՝ ամեն ինչ արվել է համագործակցության որոշ արգելքներ հաղթահարելու համար. «Կարծում եմ՝ հանդիպումները շատ լավ են անցել։ Մեր հարաբերություններում դրական տրամադրվածությունը կշարունակվի: Իսկ դա ամենակարևորն է»:
Արենինը հույս հայտնեց, որ շուտով հայկական կողմը կհյուրընկալվի ՌԴ-ում. «Մենք նրանց կսպասենք Մոսկվայում»:
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ կարևորեց նման հանդիպումներն ու ասաց, որ սրանք միտված են երկրների անվտանգության բաղադրիչի ավելացմանը։
«Անվտանգության հետ կապված որևէ խնդիր չունենք։ Ավելին՝ մենք անվտանգության բաղադրիչը նմանատիպ հանդիպումներով անընդհատ ավելացնելու ենք, որովհետև ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր անվտանգության հիմնական բաղադրիչը հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների շրջանակում է, իսկ դրանք մենք պահպանելու և ամրացնելու ենք»,-ասաց Քոչարյանը։




13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01