ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 17-ին անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարբերաբար անցկացվող խորհրդակցություններում ամփոփվում են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, տրվում են նոր հանձնարարականներ:
ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին մայիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին:
Ըստ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Մկրտչյանի զեկույցի՝ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունը ստացել է 15094 զանգ, 612 դեպք-պատահար, որից 108-ը՝ արտակարգ բնույթի:
ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 զանգ, որից 7-ը՝ Երևանից, 1-ը՝ Տավուշի մարզից, ևս մեկ զանգ ստացվել է չճշտված հասցեից: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 6 հետազոտություն:
Ըստ Արևիկ Երիցյանի զեկույցի՝ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժինը պլանավորում է թրեյնինգային ծրագիր իրականացնել ԱԻՆ աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար: Ծրագրի նպատակն է նպաստել մտավոր և հուզական ներդաշնակ զարգացմանը, ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանը, ուշադրության զարգացմանը, ինչպես նաև անձնային աճին և հուզական ոլորտի կայունացմանը:
Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում ընթացող շինարարական աշխատանքներին, ՀՓՋ-ների պլանային և անակնկալ ստուգայցերին, հիդրատների վիճակին, համազգեստի բաշխմանը և կրմանը, կամավորական հենակետերի կազմավորման հետ կապված հարցերին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01