Տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վերահաստատել է հնարավորինս բաց ու թափանցիկ աշխատելու իր դիրքորոշումը եւ առաջարկել խորհրդի անդամներին քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին միտված համագործակցելու հնարավորությունները: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Ավետիսյանն իր խոսքում նշել է. «Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում կառույցի բոլոր ստորաբաժանումների, մարզային կենտրոնների աշխատակիցների հետ պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ, խորհրդակցություններ, որոնց շրջանակներում խոսվել է այս արատավոր երեւույթի եւ այն բացառելու մասին: Կարծում եմ, որ այս հարցում հասարակական սեկտորի աջակցությունն առավել քան կարեւոր է»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: Հասարակական խորհրդի անդամները ողջունել են նախաձեռնությունը, նշել, որ պատրաստակամ են աջակցելու այդ կարեւորագույն խնդրի լուծման հարցում: Խոսվել է այն մասին, որ նախ անհրաժեշտ է հստակեցնել մոտեցումներն ու չափորոշիչները, ինչը կոռուպցիոն ռիսկի նվազեցման գործուն քայլ կլինի, ինչպես նաեւ կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներ: Գործունեության թափանցիկության ապահովման տեսակետից հնարավոր է համարվել որեւէ հեռուստանընկերության եթերում ներկայանալ կլոր սեղանի կամ այլ ձեւաչափով՝ խնդրահարույց հարցերը հանրայնորեն քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով: Աշխատավարձի բարձրացումը որպես կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի միջոց խորհրդի անդամերի մեծամասնությունն անընդունելի է համարել՝ նշելով, որ աշխատավարձի չափը երբեւէ մարդուն հետ չի պահել կաշառք վերցնելու գայթակղությունից: Համաձայն պայմանավորվածության՝ խորհրդի անդամները կներկայացնեն առաջադրված խնդրի կարգավորմանն ուղղված գրավոր առաջարկներ, որոնք կամփոփվեն եւ կքննարկվեն հաջորդ նիստում:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44