Աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն (ԱՄՖԿ)։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Կենտրոնի կառավարիչ Կայրաթ Կելիմբետովի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է միջազգային ֆինանսական կենտրոնում, ծանոթացել գործունեության նպատակներին, սկզբունքներին ու հեռանկարներին։ Նշելով, որ ֆինանսական այս հանգույցի գործունեությունը հիմնված է բրիտանական իրավունքի սկզբունքների վրա՝ Կայրաթ Կելիմբետովն ասել է, որ այս հանգամանքը կենտրոնի գործունեությունը եզակի է դարձնում ինչպես Ղազախստանում, այնպես էլ ողջ եվրասիական տարածաշրջանում։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կենտրոնի ղեկավարների հետ խոսել է համագործակցության հնարավորությունների մասին: Կայրաթ Կելիմբետովն իր հերթին նշել է, որ իրենք ևս ցանկություն ունեն համագործակցելու Հայաստանի հետ և աշխատելու այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ակտիվների, մասնավոր իրավունքի կառավարումը, ֆինանսական տեխնոլոգիաները: Նշելով, որ տպավորված է կենտրոնի գործունեությամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Կա տեսլական՝ ունենալու նման ինստիտուտ նաև Հայաստանում, ընդհանուր համագործակցություն հաստատել նաև ձեզ հետ: Մենք պետք է ուսումնասիրենք սա: Ես մեծապես տպավորված եմ և իմ տպավորությունները կիսելու եմ կառավարության ու Կենտրոնական բանկի հետ: Գուցե սկսենք մտածել, թե ինչ կարող ենք անել միասին»։ Նա նշել է, որ Հայաստանը, Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով, սերտ հարաբերություններ ունի նաև Եվրամիության հետ, ուստի կարող է կամրջի դեր կատարել, ինչը համագործակցության պարագայում միայն դրականորեն կազդի ԱՄՖԿ գործունեության վրա:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44