Չինաստանում ստեղծել են պանդաներին տարբերելու համակարգ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Սինհուա» գործակալությանը: Տվյալների բազան համալրվում է 2017 թվականից, երբ Պանդաների պահպանման եւ ուսումնասիրման չինական կենտրոնի գիտնականներն իրենց սինգապուրյան գործընկերների հետ համատեղ ստեղծել են տարբերելու համակարգը: Ներկայումս տվյալների բազայում կա 120 հազար լուսանկար եւ 10 հազար տեսագրություն: Պանդաների շուրջ 10 հազար լուսանկար արդեն մշակվել է. մասնագետները դրանք մանրակրկիտ ուսումնասիրել են, որոշել են պատկանելիությունը եւ կազմել են դրանց սեղմագրերը: Արդյունքում յուրաքանչյուր պանդայի համար կազմվել է «անձնական գործ»: Դրանք բոլորը կպահպանվեն Պանդաների ուսումնասիրման կենտրոնում: Կենտրոնի աշխատակիցների խոսքերով՝ տվյալների այդպիսի բազան կօգնի տարբերել կենդանիներին միմյանցից եւ վերլուծել ինչպես վայրի բնության գրկում, այնպես էլ կենդանաբանական այգիներում բնակվող պանդաների տվյալները: «Այդ ամենը մեզ կօգնի հավաքագրել հստակ տվյալներ պանդաների կյանքի ու կեցության, նրանց քանակի, գենդերային հարաբերակցության, ծննդյան ու մահվան մասին,-պարզաբանել են նրանք: Այդ տվյալները հատկապես անհրաժեշտ են դժվարամատչելի շրջաններում, լեռներում եւ ջունգլիներում պանդաների կյանքն ուսումնասիրելու համար»: Պանդաների տարերակման համակարգը նաեւ կծառայի Չինաստանի կողմից վայրի բնության մեջ պանդաների կյանքի գիտական ուսումնասիրման չորս նախագծերի իրականացմանը: Այն նաեւ կնպաստի հազվագյուտ կենդանիների պոպուլյացիայի աճին: Այժմ անազատության մեջ ապրում է 548 պանդա եւ շուրջ 2 հազար պանդա՝ վայրի բնության գրկում՝ հիմնականում չինական Սիչուան եւ Շանսի նահանգներում:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55