Երևանի՝ կանգուն մնացած ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի խնդիրը տասնամյակներ շարունակ չի լուծվել՝ ավելի ու ավելի մեծ խնդիր դառնալով թաղամասի բնակիչների համար: Այստեղ չկան կենցաղային տարրական պայմաններ, այդ թվում՝ կոյուղագիծ: Բնակիչներն իրենց խնդիրներով այսօր հավաքվել էին քաղաքապետարանի առջև, մասնավորապես պահանջելով իրենց տարածքների նոր ու ճշգրիտ չափագրում: Նրանց ընդունեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Բնակիչների պնդմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում առկա չափագրման տվյալները չեն համապատասխանում փաստացի չափերին: Ոմանք սեփական միջոցներով պատվիրել են լրացուցիչ չափագրում, սակայն Կոմիտեն այդ տվյալները չի ընդունել: «Կատարվել են թերի չափագրումներ, և հիմա մենք պահանջում ենք, որ կատարվի լրացուցիչ չափագրում: Կան նաև տներ, որ ընդհանրապես ներառված չեն տվյալների որևէ համակարգում: Մի շարք տներ ու տարածքներ էլ մինչ օրս չեն սեփականաշնորհվել, և առկա են միայն վարձակալության պայմանագրերը, մինչդեռ օրենսդրությամբ դրանք վաղուց պետք է փոփոխված և սեփականաշնորհված լինեին»,-նշեց բնակիչներից Նաիրա Երեմյանը: «Կոնդը փոքր քաղաք է, և մինչև ճշգրտումներ չարվեն, չի կարող որևէ նախագիծ լինել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Կոնդի որևէ բնակիչ չտուժի: Դրա համար այժմ քննարկում ենք և ուզում ենք գտնել տարբերակներ, որից կշահեն և՛ բնակիչները, և ՛ քաղաքը»,-ընդգծեց Արթուր Մեսչյանը: Կոնդն ամբողջությամբ հանրային գերակա շահ ճանաչելու գաղափարին բնակիչների զգալի մասը դեմ է, հատվածաբար կառուցապատման միտքն ավելի ընդունելի են համարում: Կոնդեցիներն իրենք էլ են ցանկանում, որ քաղաքը զարգանա, նաև կառուցապատվի, սակայն չանտեսվեն իրենց իրավունքները: Բացի այդ, ըստ նրանց, պետք է պահպանվի քաղաքի կոլորիտն ու պատմական կերպարը: Բնակիչները խոսեցին նաև մի շարք այլ խնդիրների մասին: Երևանի գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ կձևավորվի Կոնդի վերակառուցման հայեցակարգը մշակող հանձնաժողով, որի աշխատանքներում կներգրավվեն ինչպես պատմաբաններ, մշակույթի գործիչներ, այնպես էլ՝ բնակիչներ: Հայեցակարգի մշակումից հետո միայն ճարտարապետները կանցնեն նախագծային փուլին: «Մեկ կամ մի քանի օրում այս բոլոր հարցերին պատասխանել, իհարկե, չենք կարող, սակայն մանրամասն ուսումնասիրելուց հետո կկազմակերպենք մեր հաջորդ հանդիպումը»,-ասաց Մեսչյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01