ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել մայիսի 18-ին Ազատության հրապարակում ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ու ՀՀ երկրորդ նախագահ Քոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ամիսներ շարունակ Դաշնակցությունն ահազանգում էր, որ երկրում սերմանվող ու խրախուսվող քաղաքական անհանդուրժողականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է պառակտումների ու ատելության։ Ցավոք, դա այլևս իրողություն է։ Ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ լարելու, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների», յուրայինների ու թշնամիների բաժանելու իշխանությունների քաղաքականությունն արդեն գործնական դրսևորումներ է ստանում»,- ասված է հայտարարությունում: Ապա նշվում է, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր մանկահասակ թոռների հետ Ազատության հրապարակում զբոսնելիս հարձակման է ենթարկվել Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա իրականացնող ժողովրդի կողմից։ «Պահանջում ենք երկրի իշխանություններից և իրավապահ մարմիններից ամենակարճ ժամկետում գնահատական տալ կատարվածին, օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին և ընդմիշտ վերջ տալ նման գործելաոճին»,- նշված է տարածված հայտարարությունում: Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների և ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի միջև միջադեպ է տեղի ունեցել: Ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի խոսքով՝ Հրանտ Մարգարյանի աջակիցը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող կնոջ հասցեին, որից հետո էլ ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիա անողները քաշքշել են դաշնակցականներին և Հրանտ Մարգարյանին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01