Հայտարարություն
Սա պատերազմ է մեր պետականության դեմ։ Սահմանադրական կարգի տապալմամբ ուղեկցված իշխանության զավթումը` մեզ հասցրել է պետական ճգնաժամի հերթական փուլ։
Օտարերկրյա գործակալական ցանցի ուղղորդմամբ օրենսդիր և գործադիր իշխանությունները դուրս են բերվել դատական իշխանության դեմ։ Տեղի է ունենում սահմանադրական ինստիտուտների բացահայտ կազմաքանդում։
Օրինականությունը չի վերականգնվում անօրինական ճանապարհով։ Դուք դեռ չեք գիտակցում, բայց դատական իշխանության վերացումն անխուսափելիորեն հանգեցնելու է աղետալի հետևանքների, որոնք թակելու են հենց ձեր դռները։ Մեր` վաղվա պետականության կորստի մեղավորը հենց դուք եք՝ այս ապօրինի ակցիաների մասնակիցներդ։
Դուք չեք լինելու դատողը, դուք լինելու եք դատվողը, քանի որ վարչապետը դրդում է ձեզ դառնալ հանցագործ և հանցակից։ Վաղը դատարանի աշխատանքը խոչընդոտող ցանկացած քաղաքացու արարք պատժելի է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, ինչի արդյունքում սահմանադրական կարգի վերականգնումից հետո դատապարտվելու եք մինչև 5 տարի ազատազրկման։
Նիկոլ Փաշինյանի արարքը սահմանադրական կարգի տապալում է, որի համար նրան սպասում է ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով։
Սա սադրանք է, որը նպատակ ունի հրահրել քաղաքացիական բախումներ, խորացնել հասարակական ատելությունը և պառակտել` պատերազմական վտանգի առջև կանգնած հանրությանը։ Այս իրավական ամենաթողության օրակարգի իրական պատվիրատուների ձեռքում Փաշինյանը խամաճիկ է, իսկ դուք՝ նրա գործիքը և վաղվա զոհերը։
Ադեկվադներ, մենք կանք։ Ու մենք չենք հանձնվելու։
Հետևեք մեր էջին և պատրաստ եղեք միանալ։
«Ադեկվադ» ՀԿ
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01