ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ Քննչակիան կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 17-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչը՝ ծնված 1977թ., ալկոհոլ օգտագործած վիճակում, Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակարաններից մեկում իր նախկին կնոջը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս մարմնի կենսական նշանակություն ունեցող օրգաններին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. 37-ամյա կինը ծայրահեղ ծանր վիճակում՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ, տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01