ARM | RUS |

«Տպավորություն է, որ Փաշինյանը երկրորդ նախագահի հետ ունեցած իր թշնամական հարաբերությունը փաստորեն փորձում է լուծել՝ ժողովրդին իրար դեմ հանելով». Գևորգ Պետրոսյան

20.05.19 | 15:05

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Գևորգ Պետրոսյանի հետ 168.am-ը զրուցել է վարչապետ Փաշինյանի կոչի, դրան հետևած զարգացումների ու հետևանքների մասին։

– Ի՞նչ ազդեցություն կունենա Նիկոլ Փաշինյանը կոչը Հայաստանի միջազգային հեղինակության վրա։

– Միջազգային հարթակներում այս պրոցեսը Հայաստանի հեղինակությունն էապես նվազեցնելու է, որովհետև Հայաստանն ընկալվելու է՝ որպես մի երկիր, որտեղ, փաստորեն, թղթին է հանձնված իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը, և իրականում այդպես էլ դատական իշխանությունը փաստորեն չի կարողանում ազատվել գործադիր իշխանության ղեկավարի ճիրաններից։ Եվ մարդկանց հորդորել, որ քաղաքացիները գնան զբաղվեն ապօրինությամբ…

Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ժողովուրդն այդ իշխանությունն իրականացնում է կոնկրետ եղանակներով, այսինքն՝ պետական, տեղական, պաշտոնատար անձանց ընտրություններով, ընտրական գործընթացներով։ Ինքն ընտրական գործընթացով ընտրվեց վարչապետ, բա ինչո՞ւ է ոչ ընտրական գործընթացներով շարունակում իր գործունեությունը։ Լրջորեն վտանգված է մեր երկրի հեղինակությունը։

– Ինչպե՞ս կգնահատեք վարչապետի կոչը։

– Իմ անձնական կարծիքով՝ սա վարչապետի պաշտոնական լիազորությունների վերազանցում է։ Մնացածն արդեն իրավապահ մարմինների խնդիրն է, և ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ինչպես ներկայիս իշխանությունն է քննում նախորդների գործերը, այնպես էլ վաղը քննելու են իրենց գործերը։ Եվ այսօրվա իշխանությունը պետք է խելամիտ, ողջախոհ գտնվի, տուրք չտա ավելորդ զգացմունքայնությանը և իր գործողություններն ու որոշումներն իրականացնի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։ Հայաստանում չկա որևէ նորմատիվ-իրավական ակտի որևէ հոդված, որը իրավունք վերապահի պետական պաշտոնյային կամ քաղաքացուն գնալ ու փակել դատարանների դռները, խոչընդոտել արդարադատության գործընթացին, ընդհանրապես պարալիզացնել դատական մարմնի գործունեությունը։ Եթե որևէ դատավոր խախտել է օրենքը, ապա գոյություն ունի տվյալ դատավորի նկատմամբ օրինական հետապնդում հարուցելու օրինական կարգ։ Բայց չի կարելի, եթե դուք այս կամ այն դատավորի որևէ գործողությունից դժգոհ եք, ապա ամբողջ դատական համակարգը պարալիզացնեք։

Եթե այդպես էր, ապա ինչո՞ւ այդ հրահանգը տրվեց ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակելուց հետո։ Եթե իսկապես այդ խնդիրը կար, ապա դա ավելի շուտ պետք է արվեր։ Այսինքն՝ ստացվում է տպավորություն, որ Փաշինյանը երկրորդ նախագահի հետ ունեցած իր թշնամական հարաբերությունը փաստորեն փորձում է լուծել՝ ժողովրդին իրար դեմ հանելով։ Ես չգիտեմ, որպես պատերազմող երկիր, եթե մենք այս ներքին խնդիրն ունենանք, սա ի՞նչ անուն պետք է ստանա։ Պատմությունը չի ներելու, եթե անգամ հետագայում դատարաններն իրենց ներեն։

– Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի ղեկավարում այդ ակցիան, դատարանից դատարան չի գնում, որ իրավիճակը վերահսկողության տակ պահի։

– Դա իր ոճն է՝ ամեն ինչը բարդել ժողովրդի վրա, այդ թվում՝ աղքատությունը, գործազրկությունը գլխից հանելը։ Վաղը-մյուս օրն էլ կասի՝ հիվանդությունն էլ ձեր գլխից հանեք, որպեսզի բուժվեք։

– Ի՞նչ հետևանքներ կունենա այս ակցիան մեր ներքին կյանքի համար։

– Պատկերացրեք, որ այսօր մի հանցագործություն կատարած անձի կալանավորելու միջնորդություն պետք է ներկայացվի, և դատարանը չի աշխատում։ Այսինքն՝ այդ մարդը՝ հանցագործը, կարող է պահանջել, որ ինքը պետք է ազատ արձակվի, որովհետև իր կալանքի սանկցիան միայն դատական ակտով պետք է տրվի։ Կամ մեկ այլ օրինակ։ Մարդը աշխատանքից ազատվել է, հայցադիմումը դատարան ներկայացնելու վերջին օրն է, և դատարանը չի գործում։ Նա ստիպված է հետագայում խնդրել, միջնորդել, որ հարգելի համարեն հայցային վաղեմության ժամկետը բաց թողելու հանգամանքը։

Այսինքն՝ այդ տրամաբանությամբ եթե շարունակենք, վաղն էլ այդ նույն վարչապետը կարող է հրահանգել փակել հիվանդանոցների դռները, որովհետև ինչ-որ բժիշկ պատշաճ չի կատարել իր մասնագիտական պարտականությունները։ Վաղը մի ոստիկան կարող է, ասենք, խախտել հասարակական կարգը պահպանելու գծով իր պարտականությունները, հիմա էլ հրահանգի փակել ոստիկանությունը։ Սա պետականակործան գործընթաց է, որի դեմը պետք է առնել։ Իմ կարծիքով՝ այս գործընթացը կարող է զսպվել բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի, ոչ թե՝ սորոսյան միջոցներից սնվող, այլ՝ քաղաքական լուրջ գործիչների և քաղաքական կուսակցությունների կողմից, ովքեր իսկապես շահագրգռված են Հայաստանը կործանումից փրկելու հարցում։ Պետք է համախմբվել և լուծում մտածել։ Այսպես շարունակվելու դեպքում մեր ազգային անվտանգության սպառնալիքի շահը դրվում է շատ լուրջ սպառնալիքի ներքո։

– Դատավոր Դավիթ Բալայանի հետ կապված միջադեպի առիթով փաստաբան Հրանտ Անանյանն արդեն գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ վկայակոչելով քրեական օրենսգրքի 316-րդ և 343-րդ հոդվածները։ Ի՞նչ ընթացք կստանա այս դիմումը։

– Կասկածում եմ դրական ընթացքի վրա, նկատի ունեմ օրինական ընթացքը, որովհետև այսօր ՀՀ գլխավոր դատախազն արդեն իսկ պետք է արձագանքած լիներ այս ամենին, որովհետև եթե ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները այսօր, ճիշտ է, դադարեցված են, բայց նա դեռ այդ կարգավիճակը զբաղեցնում է, հայտարարում է, որ ինքը գնում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքը փակելու, և Գլխավոր դատախազությունն այս լուրի նկատմամբ անտարբեր է, այստեղ արդեն կասկածի տակ է դրվում, թե Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս գլխավոր դատախազի, որքանո՞վ է ապագայում կիսելու այս պատասխանատվության բեռը։ Արդյո՞ք ինքը չի մեղադրվելու պաշտոնական անգործության մեջ։

Եվ այս իմաստով ամենաառաջինը երևելի է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը, որովհետև ըստ Սահմանադրության՝ նախագահը հետևում է նրա պահպանմանը, իսկ ես անձամբ ուսումնասիրեցի Արմեն Սարգսյանի հայտարարությունը, և ուղղակի անատամ, սկզբունքից դուրս, ոչինչ չասող հայտարարություն էր դա։ Այսօր նախագահն ունի այդ լծակները՝ հրավիրել միջազգային կառույցների, բոլոր հավատարմագրված դեսպանների, քաղաքական կուսակցությունների ուշադրությունը՝ այս հակասահմանադրական գործընթացը կանխելու համար, սակայն շատ անատամ հայտարարություն է արել՝ երևի թե իրեն փորձելով ապահովագրել հավանական վտանգներից ու բավարարվել դրանով։

– Ձեր գնահատմամբ՝ վարչապետի՝ համաժողովրդական աջակցության ակնկալիքն արդարացե՞լ է։

– Իհարկե ոչ։ Եթե մի դատարանի դիմաց հավաքվում են ընդամենը 30-50 մարդ, որոնց մի մասը ոստիկաններն են, մի մասը, ենթադրում եմ, որ կլինեն ԱԱԾ աշխատողներ, ապա պատկերացրեք, թե վարչապետի հորդորն ինչ քիչ աջակցություն ունի։ Համենայն դեպս, մյուս կողմը, քանի որ ավելի աչալուրջ մարդիկ են ու շահագրգռված չեն հասարակական բախումներ հրահրելու ու դրանց մասնակցելու գործում, ձեռնպահ են մնացել։ Պատկերացրեք, ի՞նչ կլիներ, եթե ևս մի 50 քաղաքացի մյուս կողմից բախումների մեջ մտնեին, ծեծուջարդ լիներ որոշ դատարանների առջև, քաղաքացիական պատերազմի սկիզբ կարող էր սա լինել։ Եվ ո՞վ է սրա պատասխանատուն. իհարկե, միայն և բացառապես ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող հայտնի քաղաքական ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը։

– Սա միայն Ձեր անձնակա՞ն կարծիքն է, թե՞ նաև կուսակցության կարծիքը։

– Սա իմ անձնական կարծիքն է, բայց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն։ Ճիշտ է, այս ամենի մասին նրանում մանրամասնորեն գրված չէ, բայց չեմ կարծում, թե իմ կարծիքը դուրս է կամ գոնե հակասում է կուսակցության դիրքորոշմանը։

– Քաղաքական դաշտի, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի կոսոլիդացիա ակնկալո՞ւմ եք։

– Կոչ կանեի՝ լիներ կոնսոլիդացիա։ Սա ոչ թե ընդդեմ Փաշինյանի է, այլ հանուն Հայաստանի Հանրապետության։


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44