Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության գործընթացը նոր զարգացումներ է ստանում: Ինստիտուտի ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել այն մասին, որ ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ թեկնածուի այլընտրանքային տարբերակ և լսել ԲՈւՀ-ի զարգացման այլ հայեցակարգեր ու ծրագրեր ևս
«Հաշվի առնելով, որ առաջիկայում՝ մայիսի 22-ին, նախատեսվում է ԲՈւՀ-ի Խորհրդի նիստ, ուր կայանալու է ռեկտորի ընտրություններ, ԲՈւՀ-ի Խորհրդում ներկայացնելով ուսանողների ձայնը, ձեռնամուխ ենք եղել քննարկումներ կազմակերպելու ԲՈւՀ-ի բոլոր ֆակուլտետների կուրսերի ներկայացուցիչների հետ, իսկ վերջիններս ներկայացրել են կուրսի մյուս ուսանողների կարծիքը, ուստի, հիմք ընդունելով ուսանողների մեծամասնության դիրքորոշումը և արձանագրելով ռեկտորի թեկնածության հայտ ներկայացրած երեք թեկնածուներից միայն մեկի քվեարկվելու իրավունք ունենալու փաստը՝ հայտարարում ենք ՝ ԵԹԿՊԻ-ի ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ թեկնածուի այլընտրանքային տարբերակ և լսել ԲՈւՀ-ի զարգացման այլ հայեցակարգեր ու ծրագրեր ևս:
Հարկ ենք համարում նշել, որ ռեկտորի ներկայիս պաշտոնակատարը՝ միակ թեկնածուն, իր վեցամսյա ոչ կառուցողական գործունեության պատճառով, չի վայելում ուսանողության վստահությունը: Հաշվի առնելով մեր ինստիտուտի մասնագիտական առանձնահատկությունները և թեկնածուի ոլորտի ներկայացուցիչ չլինելու անցանկալի փաստը, հայտնում ենք մեր վերապահման մասին ու Խորհրդի մյուս անդամներին խնդրում ենք հաշվի առնել ուսանողության կարծիքը»,-ասված է խորհրդի հայտարարության մեջ:
Ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանը «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց, որ հայտարարությանը ծանոթ է, սակայն չի ցանկանում մեկնաբանել, քանի որ անձամբ ուսանողների հետ չի հանդիպել, դեռ նրանց չի լսել:
«Մարդիկ արտահայտել են իրենց կարծիքը: Ես կարող եմ հայտնել իմ վերաբերմունքը ռեկտորի ընտրության գործընթացի հետ կապված: Ռեկտորի երեք հավակնորդ թեկնածուների հետ կապված, ովքեր ներկայացրել էին իրենց փաստաթղթերը, ստացվել է պատասխան նախարարությունից այն մասին, որ նրանցի երկուսի տվյալները չեն համապատասխանում ինստիտուտի կանոնադրության 29-րդ կետին: Ինձ զանգեց հավակնորդներից Արմեն Հարությունյանը և հանդիպումներ խնդրեց այս հարցին անդրադառնալու համար:
Իր իմացությամբ, իր հավանությամբ ես գրավոր դիմել եմ Կրթության և գիտության նախարարին և խնդրել եմ այդ անհամապատասխանության հատվածը հիմնավորել գրավոր: Ստացվել է 2.5 էջանոց պատասխան, որտեղ բառ առ բառ ներկայացված է, թե ինչու երկու անձինք չեն կարող լինել հավակնորդներ»,-ասաց Կարինե Խոդիկյանը: Քանի որ միայն մեկ թեկնածուի գործերն են համապատասխանում ռեկտորի ընտրության կանոնակարգին, ապա Կարինե Խոդիկյանի խոսքով, օրենքի տառին համաձայն, թեկնածուի փաստաթղթերի ամբողջ փաթեթն ուղարկվել է կառավարման խորհրդի բոլոր անդամներին: Նշանակված օրը պետք է լինի ընտրություն:
«Հիմա ուսանողները հավաքվել են, ես չգիտեմ, այդ մեծամասնություն ասվածը իսկապես մեծամասնություն է, թե ոչ: Ուսանողական խորհուրդը հարկ է համարել դա անելու առանց ինձ տեղյակ պահելու, հետևաբար ես զերծ եմ մնում մեկնաբանությունից: Ենթադրում եմ, որ նման հայտարարություն են անում, ուրեմն ելքերը գիտեն, թե ինչպես դուրս գալ այդ վիճակից: Ամեն դեպքում մայիսի 22-ին նշանակված ռեկտորի ընտրության օրը մնում է ուժի մեջ: Փաստաթղթերով համապատասխանող թեկնածուն Լիլիթ Արզումանյանն է»,-ասաց Կարինե Խոդիկյանը: Նշենք, որ Լիլիթ Արզումանյանը ներկայում ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս փուլում այլընտրանքային թեկնածուի տարբերակ չկա: Եղել են երեք հավակնորդներ, որոնցից երկուսի տվյալները չեն համապատասխանել, մնացել է մեկը:
«Ընդհանրապես այլընտրանքային թեկնածու ունենալը ցանկալի բան է, որովհետև համեմատության մեջ երևում են ծրագրերը, անցած ուղին, փորձը: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Ստեղծված իրավիճակում ես կարծում եմ, որ երկխոսությունից լավ բան չկա: Կարծում եմ, որ ճիշտ կլինի թեկնածուն հանդիպի ուսանողների հետ, խոսեն, հասկանան, քննարկեն կատարված, չկատարված աշխատանքները, ապագա անելիքները: Մի բան էլ ուսանողներին՝ խնդրել եմ զգույշ լինել և չդառնալ որևէ մեկի ձեռքի գործիք: Մենք գիտենք, թե հաճախ ինչպես են մարդիկ ուսանողներին նաև օգտագործում սեփական նպատակներին հասնելու համար: Ճիշտը բաց երկխոսությունն է»,-ասաց Ռուբեն Բաբայանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ռեկտորի թեկնածու Լիլիթ Արզումանյանը նշեց, որ պատրաստվում է մայիսի 21-ին հանդիպել ուսանողության հետ:
«Ես ուզում եմ ներկայացնել հաշվետվություն իմ արած աշխատանքի վերաբերյալ»,-ասաց Լիլիթ Արզումանյանը:
Ռեկտորի թեկնածուի համար դիմած մյուս երկու անձինք էին՝ Վասիլ Գևորգյանը, Արմեն Հարությունյանը:
Ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել, երբ Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01