ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 20-ին այցելել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոց: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:
Ժորա Եսայանի մոր՝ Մարինե Հակոբյանի, Դարբնիկ գյուղի գյուղապետ Դավիթ Գզիրյանի, դպրոցի տնօրեն Նելլի Զիրոյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է դպրոցում, Ժորա Եսայանի անվան դասարանում մասնակցել Ապրիլյան պատերազմի հերոսին նվիրված հիշատակի միջոցառմանը: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը ներկա է գտնվել դպրոցի միակ 4-րդ տարրական դասարանի աշակերտների ավարտական հանդեսին:
«Շատ հուզված եմ, որ գտնվում եմ այստեղ: Շատ կարևոր է, որ ունենք Ժորայի նման տղաներ: Մենք պարտական ենք Ժորային և պարտք ենք այս երեխաներին, որպեսզի զարգացնենք ու պաշտպանենք մեր երկիրը, որպեսզի մեր սահմանները լինեն անառիկ և այլևս երբեք սահմանին կորուստներ չունենանք»,- ասել է Աննա Հակոբյանը՝ դպրոցի աշակերտներին խորհուրդ տալով լավ սովորել, որպեսզի ապագայում նրանք դառնան հայրենիքի համար պիտանի մարդ:
«Դուք պետք է լավ սովորեք, ամեն օր կրթվեք ու զարգանաք: Մեր երկրի հզորացումը կախված է յուրաքանչյուրիցս: Յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում և իր գործով նպաստի հայրենիքի զարգացմանը: Շնորհակալ եմ այս օրը պարգևելու համար»,- եզրափակել է խոսքը Աննա Հակոբյանը:



13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01