Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում:
Այսպես են արձագանքել Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով Tert.am-ի հարցմանը, թե ինչպես են վերաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած գործողություններին՝ դատարանի դռները փակելուն, դատական համակարգում հեղափոխություն իրականացնելու մասին հայտարարություններին:
«Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների` երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- ասված է պատասխանում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված խորհրդակցությունում հայտարարել էր, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը, որը պետք է արտահայտվի հետևյալում.
«1. Մարդիկ պետք է իմանան ՀՀ-ում գործող բոլոր դատավորների գույքային վիճակի մասին, քաղաքական կապերի ու ծագումնաբանության մասին:
2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն:
3. Բոլոր դատավորները, ովքեր գիտեն, որ չեն կարող լինել անաչառ, պետք է հրաժարական տան:
4. Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական առաջնահերթություն է ՀՀ համար:
5. ԱԺ-ում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ երկրի համար կենսական օրակարգը կյանքի կոչելու, ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, պետք է գնանք այդ քայլին: Եթե սրա համար անհրաժեշտ լինի համաժողովրդական հանրաքվե, պետք է գնանք նաև նման լուծումների»:
Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ այս օրակարգը քննարկել են ՄԱԿ-ի, ԵՄ և այլ ներկայացուցիչների հետ և ինքը հույս ունի, որ միջազգային գործընկերները կկանգնեն ՀՀ կողքին՝ իրապես անկախ, օբյեկտիվ դատական համակարգ ունենալու համար:
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15