ՀՀ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի տարածքում գտնվող հացի արտադրամասից և խանութից վճարային տերմինալներ գողացած անձանց։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Մայիսի 14-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ մայիսի 13-ի ժամը 22.00-ից մինչև մայիսի 14-ի ժամը 04.45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձիք, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը բացելով, Դավթաշենի 2-րդ թաղամասում գործող հացի արտադրամասից գողացել են վճարային տերմինալ: Նմանատիպ մեկ այլ ահազանգ ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց մայիսի 18-ին, ժամը 02.55-ին: Զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ մայիսի 17-ի ժամը 20.00-ից մինչև մայիսի 18-ի ժամը 02.40-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, Դավիթաշենի 1-ին թաղամասում գործող խանութից գողացել են վճարահաշվարկային տերմինալ, որը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Դավիթաշենի 1-ին թաղամասի 34 շենքի մոտ: Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողությունները կատարելու կասկածանքով, մայիսի 18-ին, ժամը 20.00-ին, իրենց տան բակից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Մյուս տերմինալը հայտնաբերվել է նշված արտադրամասի հետնամասում: Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01