 
            «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Գարդասիլ 4» պատվաստանյութի կիրառման շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում: Մասնագիտական կարծիքը բաժանվել է երկու խմբի: Առողջապահության նախարարությունը պնդում է «Գարդասիլ 4»-ի արդյունավետության, օգտակարության մասին, իսկ երկրորդ խումբը` «Բժիշկների ազգային կոալիցիան», հակառակ կարծիքին է:
Մինչ այդ` օրեր առաջ, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Գարդասիլ 4» պատվաստանյութի վերաբերյալ քննարկում։ Ու պարզվում է` նախարարությունը «Գարդասիլ 4» պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ է ստացել. նման խոստովանություն արել է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գայանե Սահակյանը:
Խոսքը 203 հազար դոլարի մասին է: «Գարդասիլ 4» խմբաքանակի ուղիղ կեսի ժամկետն ավարտվում է 5 ամսից: Փաստացիորեն իրենք ստիպված են դա վերջացնել, ներարկել մինչև 2019 թվականի հոկտեմբեր, մյուս կեսի ժամկետն էլ 2020-ի ապրիլն է»,- հայտարարել է բժշկուհի Մարինա Խաչատրյանը՝ հավելելով, որ այս տարվանից պատվաստման ենթակա կանանց տարիքային շեմը բարձրացվել է մինչև 45 տարեկան, որպեսզի հասցնեն սպառել ստացված պատվաստանյութը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
 
                                        10:33
 
                                        10:06
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42