Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Միացյալ Նահանգներից ժամանած պաշտոնական պատվիրակությանը, որը Կիև էր ժամանել նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար:
Ինչպես նշում է vesti.ru-ն, հանդիպման ժամանակ Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի համար շատ հզոր և լուրջ գործընկեր է՝ նախևառաջ ռուսական ագրեսիայի հաղթահարման հարցում:
«Մենք ինքնուրույն չենք կարող հաղթահարել ռուսական ագրեսիան Դոնբասում և Ղրիմում, ուստի մեզ ձեր օգնությունն է հարկավոր: Կցանկանայի կոչ անել ձեզ, որպեսզի շարունակեիք հակառուսական պատժամիջոցների խստացումը»,-ասել է Զելենսկին:
Նա նաև ընդծել է, որ Ուկրաինան արժեքների և թափանցիկության առումներով ցանկանում է եվրոպական երկիր դառնալ:
Զելենսկին նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կունենա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում երդմնակալության պաշտոնական արարողության կապակցությամբ շնորհավորել կամ զանգահարել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը նախագահ Զելենսկիին կշնորհավորի Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման գործում առաջին հաջողությունների, ինչպես նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման հարցում առաջին հաջողությունների կապակցությամբ»,-ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ նախագահի խոսնակը նշել է, որ չի կարող ասել՝ երբ տեղի կունենան առաջին դրական զարգացումները:
Ավելի վաղ Կրեմլը նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո հրաժարվել էր Զելենսկիին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55