Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արձագանքել է կառույցի հասցեին որոծ լրատվամիջոցներում և սոցցանցերում հնչող հայտարարություններին: «Նկատի ունենալով, որ որոշ լրատվամիջոցներում ու սոցցանցերում վերջին շրջանում և հատկապես այսօր՝ առերևույթ քննադատական, իրականում՝ անփաստարկ քննադատական հայտարարություններ են տարածվում ոստիկանության հասցեին, հարկ ենք համարում անդրադառնալ հետևողականորեն «հրատապ» դարձվող այդ կարգի մի քանի թիրախավորումների: «Քննադատողները», մասնավորապես, պարբերաբար հիշատակում են ոստիկանության Կենտրոնական բաժնում «տրանսգենդերների» հետ կապված միջադեպին իբր ընթացք չտալը, հրաշալի իմանալով, թե իրականում ինչ գործողություններ են կատարվել իրավապահ մարմինների կողմից: Ստիպված ենք արդեն որերորդ անգամ հայտնել, որ նշված միջադեպով ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երկու անձի մեղադրանք էր առաջադրվել, որոնք ձերբակալվել էին: Նրանցից մեկը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ մյուսը կալանավորված է, և գործը դատաքննության փուլում է: Շահարկվում է նաև Հրանտ Մարգարյանի հետ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը: Հայտնում ենք, որ արդեն իսկ 7 անձ ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն է տվել: Հետաքննությունը շարունակվում է: Ի դեպ, այդ միջադեպով հաղորդում ներկայացրած անձը հրապարակավ իր գոհունակությունն է հայտնել ոստիկանության գործողությունների կապակցությամբ։ «Թիրախներից» մեկն էլ, այսպես ասած, Վարդգես Գասպարիի «գործն» է։ Հայտնում ենք, որ 2019 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շրջակայքում հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողներին Վարդգես Գասպարիի կողմից հրապարակայնորեն վիրավորելու փաստական տվյալը ստուգելու նպատակով իրականացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 հոդվածի հատկանիշներով: Գործի քննությանը մասնակցելու և դիրքորոշում հայտնելու իր իրավունքի մասին ենթադրյալ իրավախախտ անձը պատշաճ ծանուցվել է՝ ծանուցումը առձեռն հանձնելու եղանակով: Ինչ վերաբերում է զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում տեղ գտած ահազանգերին արձագանքելուն, ապա դա ոչ միայն օրենքի պահանջն է, այլև ոստիկանության աշխատանքի սկզբունքը: Եվ կարծում ենք, որ ոստիկանության կողմից յուրաքանչյուր ահազանգի արձագանքելը պետք է դրական գնահատվի հասարակության կողմից, ոչ թե հակառակը: Ոստիկանությունը գործել, գործում և գործելու է այդ սկզբունքով: Իսկ բոլոր նրանց, ովքեր ոստիկանության աշխատանքի գնահատումը պայմանավորում են սեփական շահերով կամ նախասիրություններով, հորդորում ենք լինել օբյեկտիվ և ինչ-ինչ խնդիրների լուծման նպատակով չշահարկել ոստիկանության՝ բացառապես օրենքի և իր լիազորությունների շրջանակում իրականացվող գործողությունները»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01