Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ մտած հեղափոխությունը կարծես ձախողում է, Կրթության և գիտության հեղափոխական նախարարի ջանքերը տանուլ են տալիս: Բուհի ռեկտորի վաղը կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ այս բուհի ուսանողները մեծ սկանդալի են պատրաստվում: Ուսանողական և դասախոսական խմբերին հայտնի է դարձել ընտրություններին առնչվող Կրթության և գիտության նախարարությունից (ԿԳՆ) ստացած փակ ինֆորմացիա, ըստ որի՝ ռեկտորի ժ/պ-ն այդ օրը մրցակից չպիտի ունենա: Բանն այն է, որ Կրթության և գիտության նախարարությունն արդեն իսկ բուհին հայտնել է իր կանխակալ դիրքորոշումը թեկնածուների վերաբերյալ՝ չթաքցնելով, որ ռեկտորի ժ/պ Լիլիթ Արզումանյանն է նախարար Արայիկ Հարությունյանի նախընտրելի թեկնածուն: Ավելին, 168.am-ի տեղեկություններով, նախարարությունից բուհի հոգաբարձուների խորհրդի ստացած գրության մեջ հստակ անուններով է նշված «որոշիչ բովանդակությունը» և նամակում ընդգծվում է, թե ինչո՞ւ են մյուս երկու մրցակիցները դուրս մղվելու մրցապայքարից՝ հղում անելով օրենքի պահանջին, որը նախարարությունը որոշակի մանիպուլյացիայով մեկնաբանել է յուրովի:
Փաստորեն, հեղափոխական նախարար Արայիկ Հարությունյանը բացահայտ կերպով միջամտություն է ցուցաբերում իր ենթակա բուհի ընտրություններին, կողմնորոշիչ գրությունն ակնհայտորեն կաշկանդելու է հոգաբարձուների խորհրդի կազմին։ Նրանք օժտված են ընտրության ձայնի իրավունքով, իսկ քվեարկությունից օր առաջ լիազոր մարմնից ստացած գրությունն անուղղակիորեն ազդելու է արդյունքների վրա և թույլ չի տալու անդամներին ազատորեն արտահայտել իրենց կամքը:
Ազատ կամարտահայտման ջատագով նախարարը կարող էր և գուցե պարտավոր էր իր կողմնորոշիչ գրության բովանդակությունը հրապարակային հայտարարել և դեռ ամիս առաջ՝ թեկնածուների հայտագրման փուլում, որպեսզի հավասարակշռությունը պահեր բոլոր թեկնածուների նկատմամբ, ինչը, սակայն, չի արվել:
Հակառակը, ԿԳ նախարարությունը դիտավորյալ քողարկել է Լիլիթ Արզումանյանին սատարելու իր քաղաքականությունը և փորձ է անում մյուս թեկնածուներին հարվածել վերջին պահին, որպեսզի նախարարի համար նախընտրելի տիկին Արզումանյանը շահեկան դիրքերում հայտնվի:
Ուշագրավ է այն, որ նախարարությունից ստացված գրությունը ոչ թե օրեր առաջ, այլ հենց վաղն է հրապարակվելու՝ ընտրության օրը՝ բուն գործընթացի մեկնարկին, որպեսզի նախարարի համար ցանկալի թեկնածուին մեծ նվեր մատուցվի, մյուս մրցակից տղամարդիկ՝ ինստիտուտի հնաբնակներ պրոռեկտոր Արմեն Հարությունյանն ու Արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, դոցենտ Վասիլի Գևորգյանն ինքնապաշտպանության շանսեր չունենան:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանը, ըստ ամենայնի, վաղն ընթերցելու է նախարարության դիրքորոշումը՝ առ այն, որ ռեկտորի 3 թեկնածուներից միայն մեկն է իրավասու մնալ մրցապայքարի մեջ՝ դա Լիիլթ Արզումանյանն է, ըստ գծած սցենարի՝ հավակնորդ Արմեն Հարությունյանի և Վասիլի Գևորգյանի մասնակցության կասեցումը պատճառաբանվելու է կոչումների մասին որոշ փաստաթղթերի թերի լինելու հանգամանքով:
Շարունակությունը՝ սկզնաղբյուրում
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01