Նախագահն ունի երկու գործիքակազմ՝ ուղերձով դիմել և դիմել ՍԴ։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Մարդկային զարգացման» միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով դատարանների մուտքերը արգելափակելու վերաբերյալ վարչապետի կոչից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը:
«Ինչ վերաբերում է ուղերձի բովանդակությանը, ապա համաձայն սահմանադրության՝ նախագահը քաղաքական չէ, նա բոլորի շահերը պաշտպանելու համար է։ Կար ուղիղ կոչ՝ բոլոր քաղաքացիներին՝ կապ չունի պաշտոնը և դերը, հարգել Սահմանադրությունն ու օրենքները։ Դրանից հետո կա նախադասություն՝ մշտական կապի մեջ է բոլոր պետական մարմինների հետ։ Սա նշանակում է, որ խոսում են, քննարկում են, որ թույլ չտան ճգնաժամեր»,-ասաց նա:
Ըստ Թևան Պողոսյանի՝ կարևոր է, որ ձևավորենք այնպիսի հասարակություն, որն ունակ է միասին լինել, հարցեր քննարկել և լուծումներ գտնել: «Մեր առաջ կանգնած են մեծ մարտահրավերներ՝ հատկապես անվտանգության ոլորտում»,-ասաց նա և նկատեց, որ հակառակորդը իր քաղաքականությունը չի փոխում:
Նախագահի խորհրդականը նկատեց, որ նախկին տարինների փորձը ցույց է տալիս, որ մայիսի 27-ին և 28-ին հակառակորդն ավելի է ագրեսիվանում: «Բանակցային գործընթացում ոչ մի փոփոխություն չի եղել, պարզապես Ադրբեջանը այն խաղն է խաղում, թե իբր ինքը կոնստրուկտիվ է»,-ասաց նա:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44