Հանրապետությունում նախատեսված 9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը՝ հայոց լեզու առարկայից, այս տարի անցկացվում է կենտրոնացված, որին մասնակցում է 31 հազար 560 աշակերտ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ քննությունն անցկացվելու է մայիսի 26-ին: «Մինչ այդ հսկայական նախապատրաստական աշխատանք է տարվել: Նշված երեխաները քննությունը հանձնելու են 251 քննական կենտրոնում: Դրանք ոչ միայն մայրաքաղաքում են, մարզկենտրոններում են, այլև գյուղական համայնքներում»,-ասաց Կարո Նասիբյանը: Գնահատման և թեստավորման կենտրոնը 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննության համար մշակել է թեստի նոր տարբերակ: Աշակերտները երկու տարի անընդմեջ հանձնել են փոխադրություն, սակայն այս տարվանից լինելու է թեստային տարբերակ, որն ավանդական ձևից տարբերվում է: «Եթե թեստային տարբերակում ստուգողի միջամտություն չի լինում, ապա 9-րդ դասարանի հայոց լեզվի թեստի այս տարբերակում լինելու են նաև ստուգողներ: Մասնակցելու են հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ»,-ասաց նա: Թեստը բաղկացած է երեք մասից՝ ավանդական հարցը և ընտրովի պատասխանը, լինելու են առաջադրանքներ, որոնք կարճ և ընդարձակ պատասխաններ են պահանջելու և լինելու է շարադրանքի մաս: Տրված է լինելու տեքստ, որի մասին աշակերտն իր կարծիքն է արտահայտելու, ընդ որում, 50-60 բառի շրջանակում: Պատասխաններն աշակերտները և ծնողները կարող են ստանալ դպրոցներից քննությունից 7 օր հետո:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01